«Բազմաթիվ թրքահպատակներ, որոնք ասում են, թե Արցախում որևէ գործ չի արվել, նրանք են, ովքեր մատը մատին չեն խփել Արցախի շենացման համար». Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում բազմաթիվ թրքահպատակներ, որոնք ասում են, թե 30 տարվա մեջ Արցախում որևէ գործ չի արվել ու Շուշին էլ դժբախտ ու դժգույն է եղել, նրանք են, ովքեր մատը մատին չեն խփել Արցախի շենացման համար:
Իսկ արյուն է կաթում նրանց սրտներից, ովքեր 30 տարի ստեղից, էնտեղից վիզ էին դնում, չլվում էին, որ մի քար ավելի դնեն Արցախում:
Նրանք ոչ միայն հայրենիք ու հարազատներ կորցրել, այլև իրենց թափած ջանքերը:
Իսկ թրքահպատակները, բնականաբար, ատելություն հենց այդ սրտներից արյուն կաթացնողների դեմ են տարածում:
Ոմանք թրքահպատակ են դրա համար են այդպես անում, ոմանց համար էլ արդարացման լավ առիթ ա իրանց չարածի ու չտեսածի համար: Դե մեկ ա 30 տարի բան չեն արել Արցախում ասելը, նրանց անգործության մխիթարանքն ա: Մինչդեռ Արցախի պաշտպանությունը նրանց պաշտպանությունն էլ էր»: