Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երեւան:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն առաջադրվել է Կանաստոտայի (ԱՄՆ, Նյու Յորք) Բռնցքամարտի փառքի սրահում ներկայացվելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր թիմերն այսօր դադարեցրել են աշխատանքը
«Իրանը նպատակ ունի ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանի, նաև Ադրբեջանի նկատմամբ, ինչպես տեսնում ենք, մտերմանալու, ազդեցությունը տարածելու Իրանի փորձերից բարդ է հաջողվում խուսափելը, քանի որ Իրանը վստահ է գործում, Իրանը նոր դիրքերից է փորձում առնչվել Ադրբեջանի հետ, ավելի վճռական, մեծացնելով իր ազդեցությունը նաև Հայաստանի նկատմամբ: Սահմանային հատվածում զորավարժությունը նաև Իրանի համար նպատակ ունի ցույց տալ հստակ կամք՝ այդ հատվածում իր ազդեցությունը պահելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանն էլ նպատակ է հետապնդում մի փոքր մեղմել Իրանի վճռական դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանին:
Նշվում է, որ «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում են ամեն տարի։
Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը հնարավոր է համարել Հայաստանում անասնաբուժական լաբորատորիաների հնարավորությունների զարգացմանը և կարողությունների հզորացմանն աջակցելու ծրագրերը, որոնք, համապատասխան որոշումների կայացման դեպքում, կարող են կյանքի կոչվել:
Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով:
Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցին։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.551մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ 155.995մլն. մ³:
Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:
«Սրա ամուսինը հայ մոր միակ տղային տարել է և «բայրաքթարների» տակ մորթել է, բայց նա ասում է՝ հայ կինը ցուցաբերեց մեռելային լռություն, հասկանո՞ւմ եք սրա ցինիկ ձևակերպումները»։
«Երբ տեղի է ունենում աշխարհակարգի վերափոխում, ըստ դրա՝ ձևավորվում են ճամբարներ: Գերտերություններից ավելի ցածր կանգնած երկրները փորձում են տեղավորվել այդ ճամբարներում:
«Ռուսաստանում սա անգամ կոչում են Հայրենական պատերազմ». Արթուր Խաչիկյան
Սահմանամերձ բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, որոնք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը:
«Իրանն Ադրբեջանի հետ ունի երկար տարիների խնդիր». Հարութ Առաքելյան
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը ՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։
Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնատար անձինք:
«Միջին միջանցքը պետք է գար և անցներ Հայաստանով, այլ ելք չկար, և 2014 թվականին արդեն պարզ էր, որ Արցախյան հարցը պետք է կարգավորվեր մի կերպ»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական պատճառներին՝ մեկնաբանեց «Փակագիծ» վերլուծական հարթակի հիմնադիր Հարութ Առաքելյանը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, գրում է gazeta.ru-ն։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ:
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերը:
«Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկման ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը նշեց՝ այսօր գտնվում ենք փուլում, երբ փորձ է կատարվում միաբևեռ աշխարհը փոխարինել երկբևեռ աշխարհով:
Այսօր 168.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք տեսանյութում եղած հայ զինծառայողների ինքնությունն արդեն պարզել են, և արդյո՞ք տղաների մարմինները փոխանցվել են հայկական կողմին։
«Մենք պետք է գիտակցենք՝ մենք ապրում ենք աննախադեպ ժամանակ»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ:
ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին խոսելով Պրահայում ձեռք բերված Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին, նորից հիշեցրել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք չէ կապել երկրների տարածքային ամբողջականութան ճանաչման հետ։ Ուստի, Պրահայում Լեռնային Ղարաբաղի հարց չի քննարկվել։
«Տիկին Փելոսին հետևյալ միտքը հայտնեց, որ աշխարհում գնում է հակամարտություն ավտորիտար և ժողովրդավար ճամբարների միջև երեք կարևոր կետում՝ Ուկրաինա, Թայվան, Հայաստան: Ակնհայտ է, որ Թայվանում գնում է մրցակցություն ԱՄՆ և Չինաստանի միջև, Ուկրաինայում պատերազմ է ՌԴ և ԱՄՆ միջև՝ Ուկրաինայի միջնորդավորությամբ, և հանկարծ այդ ցուցակում հայտնվում է Հայաստանը»,- մանրամասնեց նա: