Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 11-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
«Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրին հայտարարել Է խորհրդարանի արձակման մասին. այս որոշումն ուժի մեջ Է մտնում անհապաղ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին հրավիրված նիստում քննարկեց hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Օշական համայնքի Մաշտոցի և Շահվերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:
Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կսկսի Երևանում Թուրքիայի դեմ խաղով:
Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծումը Ղրիմի կամրջին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանն էր. Պուտին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանը, որն ըստ մեղադրանքի համարվում է զինված խմբի պարագլուխը, մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին։
Ֆրանսիացի փորձագետներ կժամանեն Երևան` փակ հանքավայրի տարածքի վերականգնման համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Ով տուգանվել է՝ ծանուցում պետք է արվի հեռախոսին.Հրաչյա Սարգսյան
Հաշվիչները գրանցված են բնակիչների անունով, պետք է փոխել համատիրության անունով.քաղաքապետ
Կարմիր բլուրում աղյուսի պատրաստման գործընթացն ընթացքի մեջ է. հնարավոր է՝ մասնագետներ գան Թեհրանից
Խաբելով ման են գալիս. «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն
Երևանում մեկ շաբաթում շների կողմից կծվածության 52 դեպք է գրանցվել
եղեղատարերին ուշադրություն դարձրեք՝ անձրևների սեզոնը սկսում է, ջրհեղեղ չսկսի. Քաղաքապետ
168.am-ի հետ զրույցում Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն ասաց, որ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանության ջատագով և կողմնակիցներից մեկը հանրահավաքի ժամանակ փորձել է հավաքվածներին ներկայացնել, թե իբր հանրահավաքը Վիտալի Բալասանյանի կողմնակիցներն են կազմակերպել։
Երևանի և Ֆրասիական Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ համագործակցության շրջանակներում մեր կողմից ֆրանսիական կողմին ուղարկվել են առաջարկները՝ Երևանում փակ հանքավայրի տարածքի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերին նախատեսվում էր փորձագետների այցը Երևան, որը հետաձգվել է, սպասում ենք նրանց արձագանքին»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության վարչությունից:
«Ծառերի վնասատուների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով վնասատու միջատների տեղափոխման ուղղությամբ դեռևս ֆրանսիացի մեր գործընկերներից պատասխան չունենք, քանի որ իրենք միջատների ներմուծման, կարգավորումների և լաբորատորիայի ընտրության հետ կապված պարզաբանումների գործընթացում են»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության և արտաքին կապերի վարչություններից:
Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արման Մուսինյանը՝ տարածելով հանդիպման այս լուսանկարը։
«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հովանավորությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Արտակ Վարդանյանի «Հոգու և կարոտի ճամփաներով» խորագիրը կրող էսսեների ժողովածուն:
Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝ բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին գրառում է արել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ այս էջում:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Բելառուսի Հանրապետությունում, որի շրջանակում եռակողմ պաշտոնական հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դանիար Ժանալինովի հետ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: