Ի՞նչ հոդված էր հրապարակել «Վաշինգտոն Փոստ» – ը 2018 թվականի հեղափոխության մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանին առկա աշխարհաքաղաքական իրավիճակը հիշեցնում է Առաջին աշխարհամարտը:
«Այժմ կարծես թե մենք նման մի կետի ենք հասել, և պատահական չէ, որ նույնիսկ առաջին դեմքերի մակարդակով՝ և՛ ՌԴ, և՛ ԱՄՆ, խոսք է գնում արդեն միջուկային զենք կիրառելու մասին: Երբ է կիրառվում միջուկային զենքը. դա այն զենքն է, որը կիրառվում է արդեն վերջին պահին, երբ հակասություններն այնպիսի վիճակի են գալիս, երբ այլ լուծում այլևս հնարավոր չի լինում գտնել»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետը:
Նա այս համատեքստում անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին՝ հիշեցնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նելսի Փելոսիի այցն ու այցի ընթացքում հնչեցրած սիմվոլիկ հայտարարությունները:
«Տիկին Փելոսին հետևյալ միտքը հայտնեց, որ աշխարհում գնում է հակամարտություն ավտորիտար և ժողովրդավար ճամբարների միջև երեք կարևոր կետում՝ Ուկրաինա, Թայվան, Հայաստան: Ակնհայտ է, որ Թայվանում գնում է մրցակցություն ԱՄՆ և Չինաստանի միջև, Ուկրաինայում պատերազմ է ՌԴ և ԱՄՆ միջև՝ Ուկրաինայի միջնորդավորությամբ, և հանկարծ այդ ցուցակում հայտնվում է Հայաստանը»,- մանրամասնեց նա:
Ստեփան Դանիելյանն ուշադրություն հրավիրեց նաև «Վաշինգտոն Փոստը»-ում տեղ գտած մի հրապարակման վրա, որում գնահատականներ էին հնչեցվում հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Քաղաքագետը հատկապես շեշտեց այդ հրապարակման՝ 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին առնչվող հատվածը. ««2018 թվականին եկավ արևմտամետ իշխանություն, որն իշխանությունը գրավեց ռուսական էլիտայից»:
Այսինքն՝ 2018 թվականի այդ իշխանափոխությունն աշխարհաքաղաքական պրոցես է գնահատում Վաշինգտոն փոստը»:
Մանրամասները՝ տեսանյութում



