Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին 45 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշեց վաղաժամկետ դադարեցնել Լուսինե Աշոտի Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։
Ազգային ժողովի նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի բնորոշմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ իր նկատմամբ, բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվել է 2 փաստաթղթով։ Առաջինը՝ Սահմանադրական դատարանի որոշումն էր, որ իրավապահներն իրավունք չունեին իրեն՝ որպես ԱԺ պատգամավոր, կալանավորելու։
Հետո ի՞նչ են անելու, զինված ոհմակներ են կազմելու, մեզ գյուլլե՞ն. Արմեն Գրիգորյան
Ես էլ ուզում եմ աշխատավարձը լինի 1000 դոլար. Գաբրիելյանը՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ մասին փետրվարի 8-ին հայտնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտիեն դե Պոնսենը:
Լարված իրավիճակ Վարդենիսում. բնակիչները ճանապարհ են փակել. ՈՒՂԻՂ
«Եթե մեր դիվանագիտական կորպուսի հետ երկրի ղեկավարն այդպես է վարվում, բնականաբար, դա աշխարհը տեսնում է։ Այդ դաշտում նշանակում է մարդկանց, որոնք ուղղակի որևէ ճանապարհ չեն անցել։ Սա անլուրջ մոտեցում է, ինչը հանգեցնում է նրան, որ կորցնում են հեղինակությունը»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստին ավագանու անդամների առաջարկով դադարեցվեց Լուսինե Մխոյանի ավագանու անդամի լիազորությունները։
Ստավկեք դրեցին, վարչապետին քրֆելը՝ մի միլիոն, կնոջը՝ 2, Աշոտիկին՝ 1400 դրամ. շուռնուխցի Աշխարհապետ
Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանն ընտրվեցին Երևանի քաղաքապետի տեղակալներ:
Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ:
ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը 51 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:
Ապահովեք մեզ համայնքի ղեկավարի աշխատասենյակի բանալիով և կնիքով. Վարդենիսի նորընտիր համայնքապետ։
Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի իր նկատմամբ, որոնցից կտուժի միջազգային ֆինանսական համակարգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ինչ լինում է՝ ասում եք կորոնա, պատերազմ. որտե՞ղ է ձեր վերլուծությունը»․ Թադևոս Ավետիսյանը՝ Արմեն Խաչատրյանին
Փետրվարի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Իտալիայի ներկայացուցիչը ֆավորիտ է համարվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում՝ այդ պաշտոնից Ենս Ստոլտենբերգի հեռանալուց հետո: Ինչպես փետրվարի 8-ին գրում է La repubblica թերթը, ըստ գաղտնի շրջափոխման այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Միջերկրածովյան տարածաշրջանի պետություններից մեկի ներկայացուցիչը:
Գործընկեր պետությունը չպետք է նման հայտարարությամբ հանդես գա՝ սա նոսենս է. Արմեն Ռուստամյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
ԱՊՊԱ-ի դեմ բողոքող քաղաքացիներից քանիսի՞ կարծիքն է հաշվի առել Կառավարությունը. Գեղամ Մանուկյան
Ամոթ ձեզ, 40 գեներալներ, որ Արցախը հանձնեցիք մի կնոջ հրամանով. Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր
Կալանավորված համայնքապետերը պինդ տղերք են, ովքեր չեն կզել. Լևոն Քոչարյան
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:
Պարո՛ն Պապոյան, մեր ընդդիմադիր գործընկերները շփման կարիք ունեն. Հակոբ Արշակյան
Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։
Financial Times թերթը, վկայակոչելով ֆրանսիական աղբյուրների, հայտարարել է, որ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների ֆոնին «առաջ է մղվել» Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացումը, մասնավորապես, իբր քննարկվել է Բելառուսից ռուսաստանցի զինվորականների դուրսբերումը զորավարժությունների ավարտից հետո:
Նիկոլ, իմացիր, ուզում ես քեզ ճղիր, այստեղ հավաքված քաղաքացիներին ոչինչ չես կարող անել. քաղաքացի
Այստեղ յուրաքանչյուր ներկա մարդուն բաժին է հասնում 3-4 ոստիկան. Առուշանյանի աջակից
Ես անկեղծ հուսով եմ, որ ավելի բարձր դատական ատյանները կչեղարկեն այս խայտառակ որոշումը․ և ազատ կարձակեն դատավոր Բախշիյանին։ Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրան, և պատրաստակամությունը՝ օրենքի շրջանակներում բոլոր գործուն միջոցներով աջակցել նրա ազատությանը։ Նաև, կոչ եմ անում դատավորներին, փաստաբաններին, իրավաբաններին և հանրային գործիչներին՝ միավորել իրենց ջանքերը, և միահամուռ մասնագիտական համերաշխություն դրսևորել դատավոր Բախշիյանի գործում, այլապես վաղը նույն ճակատագիրը կարող է սպառնալ մեզանից յուրաքանչյուրին»։