Շուշիից փրկված 170 գորգերի ցուցադրության համար տարածք չի տրամադրվել. Էլինար Վարդանյան
Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ:
Իսկ դրոշը հավուր պատշաճի օգտագործելու կանոն կա՞. Հրաչյա Հակոբյանը՝ Աղվան Վարդանյանին
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին:
Պեկինը Վաշինգտոնից պահանջում է չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը եւ դադարեցնել բոլոր կապերը Տայվանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ: Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
ՀՀԿ ԵԿ անդամներ Ռաֆայել Վարդանյանի և Տաթև Թադևոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրքական մամուլն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) գազի որոնումներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ ԵՄ-ն շարունակում է այլընտրանք փնտել ռուսական գազին: ԵՄ պաշտոնյաները փորձում են արտակարգ իրավիճակների պլաններ պատրաստել Ռուսաստանի կողմից գազի հնարավոր կրճատումների դեպքում։ Այդ նպատակով Ադրբեջան է այցելել Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը։
Հունվարի 28-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 41-ամյա վարորդը մահացել էր, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։
Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել. ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ: Այս մասին parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Գիչյանին ազատելուն:
Ռուսական ТНТ հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թինա Կանդելակին, Ռոման Պետրենկոն որոշել է հեռանալ հեռուստաալիքի տնօրենի պաշտոնից:
«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև փետրվարի 23-ը։
Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2811 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399 456-ի:
Միայն ՔՊ-ի կողմ ձայներով փոփոխվեցին Դատական և Քրեադատավարական օրենսգրքերը
Վենետիկի հանձնաժողովի կարծիքից սխալ մեջբերում եք անում, որն իրականությանը չի համապատասխանում. Արծվիկ Մինասյան
Պատահաբար դատավորների համայնքում հայտնված դատավորները այդպես էլ պետք է դուրս գան. Վարդանյան
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
Գործիքներ ենք տալիս, որ ենթադրյալ ապօրինություն գործող դատավորները պատասխանատվության ենթարկվեն. Գրիգոր Մինասյան
Էս ինչ եք անում, այս որոշումով 5 հոգով ցանկացած դատավորի կարող եք ուղարկել քաղաքական հետապնդման դաշտ. Արծվիկ Մինասյան
Տպավորություն մի՛ ստեղծեք, թե այս նախագիծը ճնշում է դատավորների նկատմամբ. Վարդանյան
Նախագիծը գործիք է իշխանության ձեռքին՝ դատական իշխանությունը ճնշելու համար, բայց ամեն ինչ վերջ ունի
Այս օրենքով օրինականացնում եք դատական համակարգի նվաճման գործընթացը. Արծվիկ Մինասյան
Հակոբ Արշակյանը Գեղամ Մանուկյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքում
Պարո՛ն Մանուկայն, հասկացանք՝ Ձեր ծնունդն է, բայց տեղից մի՛ արձագանքեք. Արշակյանը՝ ՄանուկյանինL
Հռոմի «Ռոմա»-ն դուրս մնաց Իտալիայի գավաթիխաղարկությունից:
Փետրվարի լույս 9-ի գիշերն իսրայելացի զինվորականները ռադարներ եւ զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին: