Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի նկատմամբ

Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի իր նկատմամբ, որոնցից կտուժի միջազգային ֆինանսական համակարգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Հույս ունենք, որ, ի տարբերություն «պատժամիջոցների ասպարեզում» Վաշինգտոնի մոտեցման որեւիցէ համապատասխանությունից զուրկ լինելուն, Բրյուսելում, այնուամենայնիվ, կհաղթանակի ողջամտությունը եւ նմանօրինակ սահմանափակիչ միջոցների գործարկում, որոնցից կտուժեր նախեւառաջ հենց միջազգային ֆինանսական համակարգի կայունությունը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության վերականգնումը, տեղի չի ունենա»,-ասել է իվանագետը: Եվրամիությունը վերջին ժամանակներս հայտարարում է, որ կարող է լուրջ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ ի դեպս Ուկրաինայի շուրջ իրադրության սրման:

ՌԴ-ի եւ արեւմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայի եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը 2014 թվականին Ռուսաստանի կազմի մեջ է մտել թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, Ռուսաստանին մեղադրելով միջամտության մեջ, պատժամիջոցներ է սահմանել նրա նկատմամբ. Մոսկվան պատասխան միջոցներ է ընդունել, ապրանքների ներմուծման փոխարինման կուրս է վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է: Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կողմ եւ կարգավորման շուրջ Մինսկի համաձայնությունների սուբյեկտ չէ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս