Վաղաժամկետ դադարեցվեցին Երևանի ավագանու անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները

Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստին ավագանու անդամների առաջարկով դադարեցվեց Լուսինե Մխոյանի ավագանու անդամի լիազորությունները։ Ավագանու 54 գրանցված անդամների 45 կողմ, 8 դեմ և 1 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ նախագիծը ներկայացրել են հիմք ընդունելով այն, որ Լուսինե Մխոյանը բացակայել է ավագանու նիստերից մոտավորապես 20 անգամ. «Նշեմ, որ բացակայությունները ավելի շատ են, բայց մի մասը ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք չենք դիտարկել նախագիծը ներկայացնելուց, հիմք ենք ընդունել բացառապես ոչ հիմնավոր բացակայությունները»,- ասաց Գալջյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28