
32-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 7-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդեսի» վարորդ 32-ամյա Նորիկ Մադոյանը մահացել է:
Կատարվում է քննություն։