Քաղաքացին խաղադրույքի մատերիալ է դարձել. Խոսրով Հարությունյան։
Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր:
«Ես սարսափելի նվաստացած էի ինձ զգում նրա խոսքերը լսելիս, համոզված եմ, որ ցանկացած հայ իրեն նվաստացած է զգացել նրա խոսքերից: Նա ասում է՝ ո՞ւմ են պետք հայերն ու Հայաստանը… Ես մեծ ցավ եմ ապրել, բայց եթե փորձենք իրատես լինել, Լուկաշենկոն ասում է այն, ինչ շատերը մտածում, բայց չեն ասում: Ինքն ընդամենն ասում է իրողությունը, որ Հայաստանն ինքն իրեն դրել է այնպիսի իրավիճակում, որ ոչ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում:
ԵՄ դեսպանը զբաղվում է ՔՊ-ի PR-ով. Ռ. Մելիքյանն ընթերցում է ԵՄ պատվիրակությանն ուղղված պահանջագիրը։
Սա ես անվանում եմ «կոյուղային ժողովրդավարություն». Ասպրամ Կրպեյան։
Էս երկրում մի հոգեկան հիվանդ որոշել է, որ իր դեմ ցանկացած խոսք պիտի ճնշվի. Նարեկ Սամսոնյան։
Տիկին դեսպան, Դուք գիտեք, չէ՞, որ Դուք ՀՀ-ԵՄ պայմանագրի իրականացմանը պետք է հետևեք, ինչո՞ւ եք թաքցնում ժողովրդից, որ այդ պայմանագրի իմպլեմենտացիան խայտառակ վիճակում է, ինչո՞ւ եք թաքցնում ժողովրդից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը կյանքի չի կոչում բոլոր այն բարեփոխումները և այն ծավալով, որ հանձնառություն էր առել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017թ․ նոյեմբերի 24-ից: Տիկին դեսպան, Դուք չեք փոխվելու, Դուք Հայաստանում անելիք չունեք»:
Դուք որտե՞ղ եք տեսնում թափանցիկ, վստահելի պետական ինստիտուտներ. Լիլիթ Բեգլարյանի հարցը ԵՄ դեսպանին։
Տիկին դեսպան, Ձեր նմանները խայտառակում են Եվրոպան. Հայկ Մամիջանյան
Տիկին, ամոթ է, ուշքի եկեք. Արեգնազ Մանուկյանը՝ Անդրեա Վիկտորինին։
Հայաստանը որեւէ հաջողության, առաջընթացի չի կարող հասնել, քանի դեռ մենք կռիվ ենք տալիս համատիեզերական եւ համամարդկային ու նաեւ քաղաքագիտական պարզ օրենքների դեմ: Հայաստանում պարտության դեմքը պետք է փոխվի Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք: Ընդ որում, այս փաստը առաջինը պետք է հասկանան, գիտակցեն եւ իրենց առաջնորդին փոխանցեն հենց ՔՊ-ականները: Այդպես ավելի ճիշտ կլինի:
Տիկին դեսպանի պաշտոնավարումը Հայաստանում քննարկման առարկա է. Ռուբեն Մելիքյան։
Ես գիտեմ` ինչպես են աշխատում եվրոպական կառույցները. Ռուբեն Մելիքյան։
Վրաստանում Հայաստանի դեսպանության ուշադրության կենտրոնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Հայաստանին առնչվող խնդրահարույց գրությունների հարցը: Դեսպանության արձագանքի շնորհիվ հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ՌԴ-Ուկրաինա լարվածության, Թուրքիա-Հունաստան հարաբերությունների, Կիպրոսի, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 28-ին 168.am-ը սկանդալային մի հրապարակում էր կատարել, ըստ որի՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) «Սոցիոլոգիա առկա» մասնագիտության 1-ին կուրսում գրանցված է եղել մեկը, որը 2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսանողի կարգավիճակ չի ունեցել, իսկ հետագայում, լինելով արդեն նույն բաժնի հեռակա ուսուցման ուսանողուհի, չի մասնակցել հեռակա բաժնի դասերին` շարունակելով մասնակցությունն առկա բաժնի դասերին՝ հանձնելով միջանկյալ և ամփոփիչ քննություններ:
Առնվազն մեկ մարդ է զոհվել փետրվարի 10-ին Մոգադիշոյի բանուկ խաչմերուկում՝ նախագահական պալատի անմիջական մերձակայքում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել է Anadolu-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանությանը:
Բողոքի ակցիա՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև. ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
ՔՊ խմբակցության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին է դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով: Փետրվարի 9-ին այդ մասին հաղորդել է Axios ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով իսրայելացի պաշտոնյայի:
Հայկական արմատներ ունեցող և Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող հանդես եկավ Ռոտերդամի մրցաշարի երկրորդ շրջանում:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վավերացված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին»՝ ասաց, որ պարբերաբար գնահատում են մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և դրա հետ կապված քայլեր են կատարում.
Առողջապահությունը կարիք ունի աշխատող համակարգի, որտեղ դիմած քաղաքացիները վստահ կլինեն, որ իրենց խնդիրը լուծվելու է, որ իրենց սպասարկելու է հենց այն մասնագետը, որի կարիքը իրենք ունեն, այլ ոչ թե գնդակի պես այս ու այն կողմ են նետվելու։ Միայն այդ դեպքում հազարավոր քաղաքացիներ չեն վախենա իրենց խնդիրները բարձրաձայնել և դիմել բժշկի։
Խոսրով Հարությունյանը՝ քաղբանտարկյալների, հայ-թուրքական հարաբերությունների մասին. ՈւՂԻՂ
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության կանոնակարգը հաստատելու մասին այսօր ընդունված որոշմանը՝ ասաց, որ այս ճանապարհով արդեն շատ երկրներ են անցել, և արդյունքներն ըստ էության դրական են.
Այցով Մոսկվա ժամանած Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը ՌԴ-ին հորդորել է գնալ դիվանագիտական ճանապարհով եւ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը:
Հայաստանի իշխանությունը պարբերաբար գնահատում է երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և դրա հետ կապված քայլեր են կատարվում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում «Շուշիի հռչակագրի» վավերացմանը Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից: