
Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվաև Կիև կատարած այցից հետո

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
«ԱՄՆ-ի նախագահը նախագահ Մակրոնի հետ խոսել է այս առավոտյան»,-Փսաքին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ այս շաբաթ պետք է սպասել նաեւ Եվրոպայի գործընկերների հետ նախագահի այլ զրույցներ:
Ավելի ուշ Սպիտակ տունը մամուլի տեղեկագիր Է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները «քննարկել են Ռուսաստանում եւ Ուկրաինայում նախագահ Մակրոնի վերջերս կայացած բանակցությունները»:
«Նաեւ նրանք խոսել են շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին եւ զսպման միջոցների մասին, որոնք դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգմամբ ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ուժերի շարունակվող ավելացման»,-ասված է փաստաթղթում: Մակրոնի՝ Ռուսաստան ուղեւորվելուց առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: