
Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել

Առնվազն մեկ մարդ է զոհվել փետրվարի 10-ին Մոգադիշոյի բանուկ խաչմերուկում՝ նախագահական պալատի անմիջական մերձակայքում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել է Anadolu-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանությանը:
Հարձակում է կատարվել ընտրողների խմբի վրա, որոնք ավտոբուսով վերադառնում էին ընտրական տեղամասից, հայտարարել է ոստիկանության սպա Աբդիֆաթահ Հասանը: Նրա խոսքով՝ գործել է մահապարտ-ահաբեկիչ:
Մինչդեռ Սոմալիի սոցիալական ցանցերում հայտնվել է տեղեկատվություն վեց մարդու մահվան եւ ութ վիրավորների մասին: Սոմալիում տեղի են ունենում խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ: Միաժամանակ փետրվարի 10-ի առավոտյան Սոմալիի հյուսիս – արեւելքի Բոսասո քաղաքում պայթյուն է տեղի ունեցել առեւտրական կենտրոնի սրճարաններից մեկում: Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը, զոհվել է չորս մարդ, եւս յոթը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: