ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արևելքում
Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Նրանք կգտնվեն մեր երկրի արեւելյան մասում՝ Վիսլայից դեպի արեւելք»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Բլաշչակի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, որի նպատակն ագրեսորի դիմադարձումն է:
«Այդ խնդիրներն էլ նրանք կկատարեն՝ ուժեղացնելով դաշինքի եւ Լեհաստանի զորքի արեւելյան թեւը»,- ասել է նա: Ամբողջ վերջին շաթաթվա ընթացքում աստիճանաբար Լեհաստան են ժամանում ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1,7 հազար ամերիկացի զինվորներ՝ տեխնիկայով եւ սարքավորանքով:
Օրական մի քանի ինքնաթիռ է վայրէջք կատարում հանրապետության հարավ – արեւելքի Ժեշուվ քաղաքի օդանավակայանում: Փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Թագավորական ծովային հետեւակի հատուկ նշանակության 3-րդ բրիգադի կազմում հատուկ նշանակության 45-րդ բրիգադի 350 զինվորների Լեհաստան ուղարկելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: