Լիզ Թրասը ՌԴ-ին հորդորել է գնալ դիվանագիտական ճանապարհով և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

Այցով Մոսկվա ժամանած Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը ՌԴ-ին հորդորել է գնալ դիվանագիտական ճանապարհով եւ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը:

Փետրվարի 10-ին Մոսկվայում կկայանան Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների բանակցությունները: Ինչպես նշել են Միացյալ Թագավորության դեսպանությունում, Թրասը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար:

«Այս շաբաթ ես կգտնվեմ Մոսկայում, որպեսզի վճռական ազդակ հղեմ այն մասին, որ պատերազմն Ուկրաինայում աղետալի հետեւանքներ կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության համար: Ռուսաստանը պետք է ընթանա դիվանագիտական ճանապարհով եւ հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- Թրասը գրել է Twitter-ում:

Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ:

Մոսկվան քանիցս հերքել է նմանօրինակ մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչի ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում Ռուսաստանի սահմանների մերձակաքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս