Անտերությունն ամենուր է․․․ այսօր շատ հիվանդություններ վատթարագույն ելքին են հասնում հենց առողջապահական համակարգի անտարբերության և պրոֆեսիոնալոզմի բացակայության պատճառով
Անտերությունն ամենուր է․․․
Բայց ուզում եմ առանձնացնել առողջապահական համակարգի անտերությունը, քանի որ միանգամից գործ ունենք մարդու առողջության բուժման և բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման պրոցեսի հետ։
Այսօր շատ հիվանդություններ բարդանում, խորանում և վատթարագույն ելքին են հասնում հենց առողջապահական համակարգի անտարբերության և պրոֆեսիոնալոզմի բացակայության պատճառով։
Տասնյակ հազարավոր մարդիկ չեն դիմում մասնագետների և թողնում են ոսկորին հասնի խնդիրը նոր ինչ որ կերպ փնտրում լուծումներ, այնինչ այդ ժամանակ արդեն շատ ուշ է լինում։
Բայց այս ամենը հնարավոր է կանխարգելել, եթե համակարգ աշխատի, երբ մարդիկ հստակ հասկանան իրենց խնդրի ժամանակ ինչպես լուծեն, ում դիմեմ, ով կօգնի, այլապես միշտ բուժվելու են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը, իսկ կանխարգելումը դառնալու է լոկ խոսք։
Առողջապահությունը կարիք ունի աշխատող համակարգի, որտեղ դիմած քաղաքացիները վստահ կլինեն, որ իրենց խնդիրը լուծվելու է, որ իրենց սպասարկելու է հենց այն մասնագետը, որի կարիքը իրենք ունեն, այլ ոչ թե գնդակի պես այս ու այն կողմ են նետվելու։ Միայն այդ դեպքում հազարավոր քաղաքացիներ չեն վախենա իրենց խնդիրները բարձրաձայնել և դիմել բժշկի։
Այս ամենը նկարագրված է առանց ֆինանսական ծանրաբեռնվածության թեմային անդրադառնալու։ Ո՛չ պետական պատվերի, ո՛չ շահառուների ֆինանսական խնդիրները չեն ուղեկցվում առանց արհեստական պրոբլեմների։ Դրանց վերաբերյալ իրականացվող ուսումնասիրությունները կներկայացվեն ամբողջացվելուն պես։
Միհրան Սևումյան
Առաջինը՝ Հայաստան նախաձեռնության Բժշկական խորհրդի անդամ, Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի նախկին տնօրեն, առողջապահության կազմակերպիչ