ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում և Սյունիքի մարզում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։