Ինչպե՞ս եք ապահովելու դատական համակարգի անկախությունը՝ գործող իշխանությունից. Թորոսյանը՝ Գրիգորյանին

ԱԺ-ում մեկնարկած տարեվերջյան քառօրյայի այսօրվա նիստում հանրապետության Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, այժմ ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ «Ինչպե՞ս եք ապահովելու դատական իշխանության անկախությունը, այդ թվում և՝  գործող իշխանությունից»: Հարցին ի պատասխան՝ ԲԴԽ անդամի ՔՊ թեկնածուն  նշեց, որ ԲԴԽ անդամն ունի դատական արդարադատության վրա ազդելու  ընդամենը մեկ գործիք, և դա արդար քվեարկությունն է։

«Քվեարկելու եմ անաչառ, ի շահ օրենքի գերակայության։ Պարոն Թորոսյան, իմ պարտականությունների կատարման ընթացքում  առաջնորդվելու եմ օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիմա վրա»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս