Երբ ԲԴԽ-ն չհիմնավորված դատական ակտերն անընդունելի համարի, կբարձրանա դատական ակտերի արդյունավետությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր խմբակցության կողմից ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու առաջադրված Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ որպես գիտնական՝ ի՞նչ կարող է անել, որպեսզի արդարադատության իրականացման գործընթացը դառնա ավելի արդյունավետ և վստահելի, ինչպե՞ս անել, որ, երբ առաջին ատյանի դատարանները որոշումներ են կայացնում, որոնք ակնհայտ ճիշտ են, Դատախազությունը չբողոքարկի։

Ի պատասխան Արսենյանի հարցի՝ Հայկ Գրիգորյանը նշեց, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական նպատակն իրականացնելու համար բավարար գործիքակազմով է օժտված։

Ըստ նրա՝ առկա գործիքակազմի տևական միատեսակ կիրառումն այս կամ այն խախտումների վերաբերյալ ձևավորել է անցանկալի դրսևորումների վերաբերյալ դիրքորոշում։

«Ես գտնում եմ, որ իրավական գործիքակազմը բավարար է, իսկ ինչ վերաբերում է նրան, որ դատական վարույթները չբողոքարկվեն, ապա դա եռաստիճան դատական համակարգի առանձնահատկությունն է, որի նպատակն է վերանայումների միջոցով ստուգել ակտերի օրինականությունը։ Կարծում եմ, որ այդ մեխանիզմը տեղին է և բողոքարկման օրինականության, և արդար դատաքննության իրավունքը ապահովվում է դրանով,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով,– Երբ ԲԴԽ-ն ձևավորի չպատճառաբանված դատական ակտերի անընդունելիության մթնոլորտ, դա կբարձրացնի դատական ակտերի արդյունավետությունը»։

Մանրամասները՝տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս