Պաշտոնյաներն այլ երկրից ստացած արարողակարգային նվերները չեն հաշվառի. փոփոխություն կկատարվի օրենքում
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք այսուհետև իրենց ստացած նվերները կհաշվառեն, որոշ դեպքերում դրանց վրա կկիրառվի նաև սահմանափակում։
Ըստ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի՝այս նպատակին միտված Հանրային ծառայության մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է պետության վարած հակակոռուպցիոն քաղաքականությունից։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝միջազգային կազմակերպություններից, այլ պետությունների կողմից ստացված հրապարակային տրվող արարողակարգային նվերները, սակայն, չենհաշվառվի, քանի որ դրանք արդեն հրապարակային են։
Օրենքով առաջարկող փոփոխություններով՝ նվերներ ստացած պաշտոնյային փոխկապակցված անձանց շրջանակը ևս կփոփոխվի։
Մանրամասները՝ տեսանյութում