Հակակոռուպցիոն կոմիտեում 2 միլիոն դրամ աշխատավարձ տալու համար օրենքում փոփոխություններ կկատարվեն

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով սահմանվում են նոր դրույքաչափեր պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման համար։

Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով քննիչին վճարվող աշխատավարձի չափը նախատեսվել է սահմանել 1 միլիոն ՀՀ դրամ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձինը՝ 600.000 ՀՀ դրամ, hակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորի համար նախատեսվել էր սահմանել մոտ 1.500.000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Վերը նշված դրույթների իրականացման նպատակով առանձնակի ռիսկայնություն, ինչպես նաև հատուկ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու հանգամանքը և հիշյալ պայմանի համար հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար սահմանվել է 100 տոկոսի չափով հավելում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվել է 14.50 գործակից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 14.00 գործակից:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարագայում հիմնական աշխատավարձը ներկայում կազմում է 959030 դրամ (բազային աշխատավարձը՝ 66140 դրամ), նույն չափով էլ հավելում:

Բացի այդ, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված է նաև հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում և հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով և դասային աստիճանի համար:

Հավելավճարի գումարային չափը կարող է կազմել մինչև 30 տոկոս: Այսինքն, հիշյալ խմբի անձանց, հիմնական աշխատավարձից բացի, վճարվում է նաև լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է լինել պաշտոնային դրույքաչափի մինչև 130 տոկոսի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս