Ահազանգ ենք ստանում, որ պետպատվերի հետ կապված խնդիրներ կան, թեև բյուջեի գերակատարում ունենք. Արսեն Թորոսյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում գտնվող Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ են պայմանավորված պետպատվերի ծառայությունների մատուցման վերաբերյալ դժգոհությունները։
«Ահազանգեր ենք ստանում, որ պետպատվերի հետ կապված կրկին խնդիրներ կան, և տարեվերջին դրանք սրանում են»,- դիմելով փոխնախարարին՝ ասաց Թորոսյանը՝ ընդգծելով՝ պետպատվերի հետ կապված խնդիրներն իր համար անհասկանալի են՝ հաշվի առնելով այն, որ այս տարի փողի խնդիր չկա, և ունենք բյուջեի գերակատարում։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալը նշեց, որ դեպքերը կապված են հերթագրման սկզբունքով մատուցվող ծառայությունների հետ։
«Կան դեպքեր, երբ քաղաքացին գրանցվում է, բայց շատ դեպքերում չի ցանկանում, որ իրեն սպասարկեն հերթագրելուց, ասենք, 20 օր կամ 1 ամիս հետո։ Ուղեգրումից հետո ծառայությունների ձգձգումը կապված է այս խնդրի հետ, ինչը առկա է հատկապես դժվարամատչելի հետազոտությունների հետ»,- ասաց Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում