Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կծառայեն Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը՝ նպաստելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը:
Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան և կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»: