Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Չարբախի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը բակում աճեցնում է թմրանյութ պարունակող և մշակումն արգելված բույսեր, այլ կերպ ասած` կանեփ:
Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական կազմակերպության ուսումնասիրության համաձայն, զգալիորեն աճել է ազարտային խաղերով զբաղվելու նպատակով Վրաստան այցելողների թիվը։
Մեծ Բրիտանիայի Էներգետիկական ընկերությունները տնային տնտեսություններից պահանջում են կանխավճար մուծել ԷլեկտրաԷներգիայի համար այն դեպքում, եթե նրանք չկարողանան վճարումները կատարել ձմռանը:
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների աջակցությամբ, բացահայտել են վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետով մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանքների ներմուծման երկու փաստ։
Ռուլետները դնել ռուկոլայի վրա, զարդարել բարակ կտրատած սոխով, պղպեղ ցանել և ցողել բալզամիկ քացախով։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:
Տասից ավելի նորամուծություններ ցուցադրված են մեկ տեսանյութում։ Օգտատերերը «դինամիկ կղզում» սպասում են նոր աշխատասեղանի, ինտերակտիվ վիդջեթների և Siri-ի։
Սառը եղանակի կտրուկ սկզբի հետ մեզանից շատերն ակամա դառնում են «բարոմետրեր». եղանակի ցանկացած կանխատեսումից ավելի լավ կարելի է կանխատեսել անձրևն ու ձյունը, երբ սկսում են ցավել ոսկրերը, ոտքերը, ասում է փորձագետը։
Հանձնաժողովի նախագահի հայտարարությունն արդեն իսկ որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Եթե պարզվի, որ իսկապես գործ ունենք արհեստական դեֆիցիտի հետ, ապա դա նշանակում է, որ շուկայի մասնակիցները չարաշահելով իրենց դիրքը՝ փորձել են այդ ճանապարհով բարձրացնել գները և սպառողների հաշվին լրացուցիչ շահույթներ ստանալ։
Ուկրաինայի թվային վերափոխման նախարարությունը կգնի ամերիկյան արտադրության Puma-LE անօդաչու թռչող սարքերի 11 համալիրներ:
Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են երեք այրված դի։ Ուղևոր Ա․ Ն-ն այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները պարզել են, որ WhatsApp-ի մոդի քողի տակ վնասաբեր ծրագրային ապահովում է տարածվում։ (Մոդը ծրագրի, օրինակ, մեսենջերի կամ համակարգչային խաղի ոչ պաշտոնական լրացումն է, որը թույլ է տալիս ընդլայնել դրա բազային ֆունկցիոնալությունը)։ Չարագործներն առաջ են մղում այն գործառույթներով մոդը, որոնք չկան պաշտոնական հավելվածում։ Բայց, բացի այդ գործառույթներից, այնտեղ թաքնվում է Triada տրոյական ծրագիրը։
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Նույն նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 2-րդ նրբանցքի, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի և 1-ին փողոցի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ՀՀ իշխանությունների կողմից անցանկալի անձ ճանաչելուն, գրել է:
Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն։ Տարբեր պատճառաբանություններով մերժել են։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Արցախի հարցի լուծումը մի քանի սերունդներ պետք է լիներ հարցի չլուծման մեջ: «Դա ունենալու էր իր գինը, բայց այդ գինը պետք է վճարեինք: Հիմա, որ եկան ու փորձեցին ինչ-որ լուծումներ բերել, ինչ-որ մի բանով դրական լուծում եղա՞վ: Պարենային անվտանգությունը վնասեցին, քանի որ չկան այն տարածքները, որոնք մեզ […]
Մեր պետության սրբազան հողում անբռնազբոս լյտիությամբ տեղակայված են Բաքվի բռնապետական վարչախմբի զինված բաշիբոզուկները։
Նորագույն գիտատեխնոլոգիական մոտեցումներ՝ հանուն Սևանա լճի: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը մեծ և փոքր Սևանների խառնման մասում, լճի հատակին հոսքաչափ է տեղադրել, որն իրական ժամանակում իրականացնում է հոսքի պրոֆիլային անընդմեջ չափումներ: 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի հաղթանակով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը նույն պաշտոնում է նշանակվել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի կառավարությունում: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
Արձանագրվել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև շարունակական բնույթ ունեցող բարձր մակարդակի փոխայցելությունները և հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին այցելել են Գեղարքունիքի մարզի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած մի շարք բնակավայրեր: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից:
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գորկու փողոցում անհայտ մակնիշի մեքենայից կրակել են արագ սննդի կետի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է նշված սննդի կետի ճակատային հատվածի ապակին:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը
Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։
Այսօր՝ ժամը 18:00-ին, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակը էլեկտրոնային փոստով ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը Լազարևյան ակումբի հանդիպմանը մասնակցելու հրավերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Զատուլինի գրասենյակը։ Ըստ հաղորդագրության՝ Ալեն Ռոբերտովիչը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» հինգերորդ հանդիպմանը հրավիրելու համար և իր ափսոսանքն է հայտնել միջոցառմանը մասնակցելու անհնարինության […]