Բաժիններ՝

Ինչպիսի՞ն է լինելու նոր iOS 17-ը

Տասից ավելի նորամուծություններ ցուցադրված են մեկ տեսանյութում։ Օգտատերերը «դինամիկ կղզում» սպասում են նոր աշխատասեղանի, ինտերակտիվ վիդջեթների և Siri-ի։

YouTube-ի Concept Central ալիքի հեղինակը ցուցադրել է iOS 17-ի հայեցակարգը։ Թարմացումը կհայտնվի միայն 2023 թվականի հունիսին, իսկ էնտուզիաստը որոշել է երազել։ Նրա կարծիքով, այսպիսի տեսք ունի նոր սերնդի «խնձորի» որոնվածը:

Ընդհանուր առմամբ, համակարգը պահպանել է iOS 16-ի առանձնահատկությունները, սակայն ստացել է փոքր նորամուծություններ.

  • Ինտերակտիվ վիդջեթներ՝ դրանք կարելի է կառավարել անմիջապես էկրանից,
  • Նոր հավելվածի պատկերակներ,
  • Կողպէկրանի թվային ժամացույցը հայտնվել է հիմնական էկրանին,
  • Վերանախագծված կառավարման վահանակ,
  • Վիդջեթ համակարգ ծանուցումների համար,
  • Անհատական ​​հավելվածների արգելափակում,
  • Աշխատասեղանները կիսելու ունակություն:

iOS 17-ի որոշ բարելավումներ ազդեցին միայն iPhone 14 Pro-ի վրա: Այսպիսով, Siri-ն և clipboard-ը թաքնված էին «դինամիկ կղզում»: Հավելվածների գրադարանի նոր դիզայնը և ստեղնաշարի թարմացված տեսքը կարող եք տեսնել նաև տեսանյութում։

Կհայտնվի՞ արդյոք այս ամենը, մենք կկարողանանք ստուգել միայն 9 ամիս հետո։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս