
Ասածս ի՞նչ է. էս երկիրը ձեր դուքյանը չի, որ ում երբ ուզեք, մուտքի իրավունքը մերժեք. Լևոն Գևորգյան

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ՀՀ իշխանությունների կողմից անցանկալի անձ ճանաչելուն, գրել է. «Որևէ անձի persona non grata ճանաչելը նշանակում է վերջինիս դիվանագիտական անձեռնմխելիությունը չճանաչել/չհարգել… այն է` անձին «անցանկալի» ճանաչելու համար հարկավոր է, որ այդ անձը ունենա դիվանագիտական պաշտոն և արած լինի մի բան, ինչը անձեռնխելիության բացակայության պայմաններում վերջինիս համար առաջ կբերի իրավապահ մարմինների հետ առերեսվելու հավանականություն…
Անձի մուտքը երկիր տենց միակողմանի չեն արգելում` ցանկալի կամ ոչ ցանկալի վերջինիս ճանաչելով… Պետություններն իհարկե ունեն մուտքի հարցում ինքնիշխան դիսկրեցիա (այլապես` չէին լինի վիզաները), սակայն, եթե որևէ երկրի հետ ունես ոչ վիզային ռեժիմ, առանձին անհատների մուտքի արգելքն առանց իրավական հիմքերի, խտրականություն է…
Ասածս ինչ է` էս երկիրը ձեր դուքյանը չի, որ ում երբ ուզեք մուտքի իրավունք մերժեք…
հ.գ.` հետաքրքիր է` քանի իդիոտ այս գրառումը կորակի որպես պրոռուսականության դրսևորում…»: