
Մոցարելլայով և խոզապուխտով ռուլետներ

Բաղադրիչներ
1. Մոցարելլա – 150 գ
2. Խոզապուխտ – 16 շերտ
3. Ռուկոլլա
4. Սոխ – 2 հատ
5. Ձիթայուղ
6. Բալզամիկ քացախ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Մոցարելլան 16 կտորի բաժանել:
2. Մոցարելլայի յուրաքանչյուր կտոր փաթաթել խոզապուխտի մի շերտով:
3. Ռուկոլան մանր կտրատել և դնել ափսեի մեջ, ցողել ձիթայուղով և համեմել աղով:
4. Ռուլետները դնել ռուկոլայի վրա, զարդարել բարակ կտրատած սոխով, պղպեղ ցանել և ցողել բալզամիկ քացախով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը