
Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է․ Սինանյան

Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն։ Տարբեր պատճառաբանություններով մերժել են։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը․
«Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզում մասնակցել։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։
Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հանդիպենք։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։ ՀՅԴ-ի պահը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների։ Այդուհանդերձ չեմ կարծում, որ պառակտում ենք ստանում։ Միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն»,-ասել է Սինանյանը։