Ալեն Սիմոնյանը մերժել է Զատուլինին

Այսօր՝ ժամը 18:00-ին, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակը էլեկտրոնային փոստով ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը Լազարևյան ակումբի հանդիպմանը մասնակցելու հրավերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Զատուլինի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ Ալեն Ռոբերտովիչը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» հինգերորդ հանդիպմանը հրավիրելու համար և իր ափսոսանքն է հայտնել միջոցառմանը մասնակցելու անհնարինության համար։

«Ցավոք, չեմ կարող մասնակցել, քանի որ հոկտեմբերի 27-28-ը մասնակցելու եմ Սամարղանդում տեղի ունենալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի աշխատանքներին»,-Կոնստատին Զատուլինին ուղղված նամակում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս