«Իշխանությունը պատրաստվում է դուրս բերել ռուս խաղաղապահներին՝ Արցախից և ռազմաբազան՝ Հայաստանից». Թևանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով Հայաստանում և Արցախում առկա իրավիճակին՝ ասաց, որ ամեն ինչ սկսվել է ասֆալտին փռելու և նույնաբովանդակ այլ գործողություններից.
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի կայքում հրապարակված հոդվածին, որտեղ նշվում է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել իրենց դիմումները` ըստ ներկայացված ձևաչափի:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մակրոնին հոկտեմբերի 24-ին ընդունել է Վատիկանում:
«Հայաստանի տնտեսությունը նավթադոլարների հենքով չի կարող լինել». Թադևոս Ավետիսյան
Այո՛, նա նաև քննադատում է այսօրվա Հայաստանի թուրքամետ իշխանությանը, բայց երբեք չի անցնում կոռեկտության սահմանները։ Կ․ Զատուլինն արժանանում է նույն վերաբերմունքին, ինչ սփյուռքահայ Մուրադ Փափազյանն ու այլ գործիչներ։ Եթե Հայաստանում քննադատողներին բռնապետիկի հրահանգով քր․ մեղադրանքներ են թխվում, կալանավորվում, ապա արտերկրի գործիչներին արգելվում է Հայաստան մուտք գործել։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
«Փաշինյանը հայ ժողովրդի անունից հերթական կապիտուլյացիան ստորագրելու իրավունք չունի». Գալստյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ։ Պատգամավորն իր հետ մի փաստաթղթի պատճեն էր բերել ու հայտարարեց, որ արդեն 2 շաբաթ է, մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։
«Բարոյալքված հասարակությունը երբեք չի կարող լավ Զինված ուժեր ունենալ». Արտակ Զաքարյան
Այս տարիների ընթացքում հազարավոր երեխաներ այցելել են Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային և տեսարժան վայրեր, թանգարաններ:
Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է՝ ՈՒՂՒՂ
«Նման գրություն Ազգային ժողովից ուղարկվել է Կոնստանտին Զատուլինին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը:
Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների առավել արտառոց դեպքերի առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։
Թագավորի հետ հանդիպումից հետո Ռիշի Սունակը մեկնել է վարչապետի նստավայր, որտեղից ուղերձով կդիմի Միացյալ Թագավորության ժողովրդին:
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ընկերության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Թուրքիայի նախագահի «խոսափողի» համբավն ունեցող թուրքական «Sabah» թերթի կայքը հոդված է հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Պատգամավորի խոսքով՝ առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը:
«Սիրելի՛ ժողովուրդ, ձեզ խաբում են, Սուրեն Պապիկյանն ու Փաշինյան Նիկոլը խաբում են, սուտ է՝ ոչ մի փոփոխություն չկա, ՀՀ որևէ օրենք չկա, որ եռամսյա հավաք պետք է լինի: Ինչպես որևէ օրենքով չի, որ որոշվել է եռամսյա հավաք, այդպես էլ՝ որևէ օրենսդրական փոփոխությունով չի, որ որոշվելու է 25-օրյա հավաք»,- «Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով իշխանությունների՝ պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների օրերը կրճատելու նոր նախաձեռնությանը՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ակնհայտ տգիտության կամ հոգեկան հիվանդության հիմքերի առկայության պայմաններում այլ մարդու, մարդկանց խմբի հետ առնչվող որոշումներ ընդունելը, քաղաքականությամբ զբաղվելը կամ պետական պաշտոնատար անձ դառնալը պատժվում է հարկադիր ուսուցմամբ կամ հարկադիր բուժմամբ։
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու և ապագայում իրենց գործողությունների մեջ նորություններ կլինեն:
«Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ անդրադառնալով իշխանությունների՝ պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները 25 օր դարձնելու նոր որոշմանը, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ ինչպես իշխանությունների այլ նախաձեռնությունների դեպքում, այս անգամ ևս, հասարակությունը բախվել է պոստֆակտում իրողության հետ:
Փարաքար-Էջմիածին մայրուղում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանին զիջելու բան չունեն, քանի որ նրա հետ գնում են խաղաղության։
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը փոփոխել:
«Եվ եթե ամեն բան գնար արդիականացման ծրագրի ներքո, այդ ծրագրով դրված ուղղությունների վրա, ապա մենք 2020 թվականին մեր և՛ օդային, և՛ հակաօդային, և՛ ցամաքային կարողությունները մի քանի անգամ ավելի արդիական տեսքի բերած կլինեինք»,- մանրամասնեց նա:
Իսրայելի կշարունակի գործել նրանց դեմ, ովքեր փորձում են վնաս հասցնել իր քաղաքացիներին, ահաբեկիչների համար ապաստան-քաղաքներ Հորդանան գետի Արեւմտյան ափին «չկան եւ չեն լինելու»:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-ում հայամետ լոբբիստ Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Պետդումայի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն մուտքի «անցանկալիության» մասին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Պետդումայի պատգամավորի պաշտոնական կայքերն ու սոցցանցերը: