Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության:
Փաթեթներն առգրավվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Բելառուսում զորահավաք չի լինի, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է փոխանցել սեպտեմբերի 13-ից 14-ը ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայ զինծառայողի:
Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ում «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հայտնի հրապարակման մասին, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանագծում և սահմանազատում անել 1919 և 1920 թվականների քարտեզներով, ասաց, որ մինչև 1918 թվականն Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ երբ 1918 թվականին այդ պետությունը «ծնվեց», չունենալով ոչինչ, սկսեց պահանջել իր հարակից տարածքների մի մասի միացումն իրեն։
Հայ հիմնադիրների կողմից ստեղծված BigStory VC վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկվել է ևս երկու հայկական ծագում ունեցող ստարտափ՝ Prelaunch.com-ը և Stylebit-ը
Տասը երկրների ռազմածովային ուժերը, ներառյալ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, հոկտեմբերի 4-ին բազմակողմ հակաականային վարժանքներ են սկսել Հարավային Կորեայում՝ Փհոհան քաղաքի ափերի մոտ, Ճապոնական ծովում:
Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից 6-ն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին […]
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը: Այս մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։
Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է Թուրքիայի հետ սպասվող ճգնաժամային հավանական իրավիճակների մասին։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը հավատացած է, որ Էրդողանը կսրի լարվածությունը, քանզի երկու երկրներն էլ պատրաստվում են ընտրությունների։
Նիկոլ Փաշինյանն իր թերթում հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և Հայաստանի գլխին կախված աղետի մասին։
Անշարժ գույքի շուկայում բնակարանների վարձակալության, նաև վաճառքի գների բարձրացումը շարունակվում է: Թանկացման երկրորդ ալիքը պայմանավորված է մոբիլիզացիայի հետևանքով ՌԴ-ից քաղաքացիների նոր հոսքերով:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հատկապես շեշտել են համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը:
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին:
Ամենասկզբից Իսրայելն ասել է, որ չի գործելու պատժամիջոցների շրջանցմամբ, հենց որ դրանք մտցվեն Ռուսաստանի դեմ:
Էլեկտրաէներգիայի գնաճի և տնտեսությանը հասցված վնասի պատճառով պաշտոնական Անկարան Մոսկվային խնդրել է բնական գազի դիմաց վճարումների մի մասը տարաժամկետել մինչև 2024թ.:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Ազատ Մաջարյանի մայրը՝ Նարինե Գրիգորյանը, օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Եռաբլուրում կարմիր բերետավորների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին՝ շեշտադրումով, թե «շատ ճիշտ են արել կարմիր բերետավորները»:
Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդրաօղլուն քննադատել է երկրի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։
ՀՅԴ անդամ Շաղիկ Մարուխյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7–ին, ժամը 18։00–ից` Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։
Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու համար նիստի մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրեցին Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ՝ 588.000-ից ավելի ունեցել ենք ներգնա զբոսաշրջային այցելություններ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, որը 2.4 անգամ ավելի է, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, սակայն, ցավոք, զգալիորեն հեռու է 2019 թվականի ցուցանիշից, որը եղել է 770.000:
Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
Կյանքում լինում են շրջադարձային իրադարձություններ, որոնք կյանքիդ սովորական ընթացքի վրա նշանակալից ազդեցություն են գործում: Նման շրջադարձային իրադարձություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարար Արմեն Սիմոնյանի (համակարգում է տրանսպորտային ոլորտը՝ ավիացիա, ավտոճանապարհային տրանսպորտ, երկաթուղի) համար եղավ 2018թ. իշխանափոխությունը, երբ վերջինիս հեղափոխական ընկեր Սուրեն Պապիկյանը դարձավ նախարար:
Մալիի բանակի Սու-25 ինքնաթիռն աղետի է ենթարկվել երկրի Գաո քաղաքի օդանավակայանում, մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ տուժել:
Դեռևս սեպտեմբերի 14-ին, երբ դեռ Աննա Վարդապետյանը չէր անցել գլխավոր դատախազի՝ իր պարտականությունների կատարմանը, 168.am-ը տեղեկացրել էր, թե ինչ է սպասվելու դատախազությանն Արթուր Դավթյանի հեռանալուց հետո, և նշել, թե ով կգնա, և ով կմնա նրանից հետո:
«Ոչ ոքի առջև չպետք է փակվեն Եռաբլուրի դռները. այնտեղ թաղվածները որևէ մեկի սեփականությունը չեն». Քոչարյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
«Հայրենադարձված գերիները մեզ հետ վստահորեն անկեղծ են». Սիրանուշ Սահակյան