ՊԵԿ նախագահը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել հարկային և մաքսային բարեփոխումներն ու ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերը, դրանց նկատմամբ հարկային ու մաքսային արտոնությունների կիրառման խնդիրները և երկկողմ հետաքրքրությունների շրջանակը ներկայացնող այլ հարցեր: Միաժամանակ, քննարկվել են ԵՄ աջակցության հնարավոր հետագա ուղղությունները:

Կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և ձեռք բերել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31