
Ադրբեջանը հայտնում է գերեվարված 17 հայ զինծառայողի Հայաստան վերադարձնելու մասին

Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է փոխանցել սեպտեմբերի 13-ից 14-ը ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայ զինծառայողի:
Նշենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե սեպտեմբերյան գործողություններից հետո իրենց մոտ 17 ռազմագերի է գտնվում։
Հավելենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկ օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»:
ՀՀ ՊՆ-ից դեռ չեն հաստատել տեղեկությունը: