Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Էստոնիայի կառավարությունը օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշում է ընդունել հանրային տարածքից խորհրդային հուշարձանները հանելու վերաբերյալ:
Գնաճը երկրում բացատրում են գլխավորապես էներգիայի գների կտրուկ բարձրացմամբ. երկրորդ եռամսյակում՝ 64,3 տոկոս:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել է 44՝ մեկ օր առաջվա 43-ի դիմաց, ընդամենը հմավարակի սկզբից մահացել է 382 604 մարդ:
Համաձայն բուհերի քվոտաների վերաբերյալ Անկարայի բժշկական պալատի պատրաստած զեկույցի՝ միջին հաշվով օրական 7 բժիշկ մեկնում է արտերկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Խառնել մանրացված կրծքամիսը, ձուն, ալյուրը, մայոնեզը և ճզմած սխտորը։ Ավելացնել աղ և պղպեղ։
Ջարեդ Լետոն և Ջեյմի Լի Քյորթիսը կնկարահանվեն Դիսնեյի «Ուրվականներով առանձնատուն» ատրակցիոնի նոր ֆիլմում, հայտնում է Entertainment Weekly-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Երբեմն ժեստերի լեզուն թյուրիմացություն է առաջացնում և վատ տպավորություն է թողնում դիմացինի վրա։ Այն մասին, թե որ ժեստերը կարող են վանել, հրապարակվել է Times of India կայքում:
Թեև շատերը հակված են գնել հնարավորինս մեծ ձմերուկներ, սակայն օպերատիվ առաքման ծառայության ավագ մենեջեր Յուլյա Լեմեշևան խորհուրդ է տալիս գնել 7-9 կիլոգրամ կշռող ձմերուկներ՝ տարբեր կոնտրաստային գծերով և փոքր դեղնանարնջագույն կետով։ Նա ասել է, որ հասած պտղին հարվածելիս ձայնը պետք է լինի հնչեղ, իսկ ձեռքի ափը պետք է հետահարում զգա:
Նիկոլ Փաշինյանի գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում հայ հասարակության առողջության թեստ է։ Այնպես, ինչպես բժշկական ուսումնասիրությունների ժամանակ բացիլի միջոցով փորձում են ստուգել օրգանիզմի դիմադրողականությունը։ Հայ հասարակությունը դեռևս դիմադրում է։ Բայց փորձարկումների ժամանակ պատահում է նաև, որ բացիլը, ի վերջո, սպանում է օրգանիզմը։ Իրադարձություններն առայժմ խոսում են բացիլի՝ Նիկոլ Փաշինյանի հաղթարշավի մասին։
Ռուսաստանցիների կեսից ավելին (56 տոկոսը) հոգնածություն է զգում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ: Այդ մասին, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները: Ամենից հաճախ կանոնավոր հոգնածությունից գանգատվում են 25-34 տարեկան քաղաքացիները (63 տոկոս): Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (23 տոկոսը) հոգնածություն է զգում ամսվա ընթացքում մի քանի անգամ, 18-24 տարեկան երիտասարդների շրջանում այդ […]
Հնդկաստանն այս տարի զբաղեցնում է ՀԱԿ-ի նախագահի տեղը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարմիր Բանակի, Աբովյան, Մյասնիկյան, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Գ.Նժդեհի, Միչուրինի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Արցախից վերադառնալու ճանապարհին նա ադրբեջանական կողմի կառուցած նոր ճանապարհին տեսել է ռուս խաղաղապահների երեք մեքենա. «Ինչ-որ աշխատանքներ էին տանում, մտածեցինք՝ երևի անցակետ են տեղադրում, ու այդ պահին նկատեցինք, որ Հին Շենից երևի 8-9 մեքենայի շարասյուն է գալիս, որից դատելով՝ առնվազն ադրբեջանցի փոխնախարար էր մեջը, որովհետև շատ ներկայացուցչական շարասյուն էր: Ժամը 3-ն էր, այսինքն՝ ինչ-որ պայմանավորված հանդիպում էր, բայց մեր կողմից որևէ մեքենա չկար, որ խոսեր այն մասին, որ այդտեղ նաև հայկական կողմը կար ներկայացված:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։22
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նախագիծը: Ըստ այդմ՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն:
Ժողովո՜ւրդ, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները հասել են մաքսիմումի։
Վրաց-հայկական «Սադախլո»-ի, վրաց-թուրքական «Սարփի»–ի և «Կարծախի»-ի մաքսակետերում կանխվել են չհայտարարագրված ծխախոտներ Վրաստան բերելու ապօրինի փորձերը:
«Հետևաբար՝ պարզ է, որ մենք գործ ունենք Իրանի վերաբերմունքի հետ, անկախ այն հանգամանքից՝ այդ ալիքը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է կոնկրետ տեղեկատվությանը, ապա դատելով կադրերի սեզոնայնությունից, կարծում եմ, որ պետք է հավաստի համարել այդ տեսանյութը»:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ օրինակ, կաթնամթերքի պարագայում 20-25 տոկոս թանկացում կա՝ համեմատած նախորդ տարվա հետ: Խոսքը մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածի մասին է:
Transparency International Georgia-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ նախորդ տարիների համեմատ մեծացել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։
Ավելացվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այդ միջադեպերը կարգավորվել են։ Կողմերի շփման գծի խախտումներ չեն արձանագրվել:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Նիկոլ Փաշինյանի, կխոսի նաև Ադրբեջանի նախագահի հետ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանիհնչեցրած այս հայտարարությունը համարեց ոչ թե Արցախի մնացյալ հատվածի ապառազմականացում՝ զինաթափում, այլ Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների նկատմամբ դավաճանություն։
Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությունը եւ կխորացնի անդրատլանյան գործընկերությունը:
Իսկ լուսանկարին ուշադիր նայելու դեպքում նաև կտեսնեք, որ սեղանին ըստ պատշաճի դրված է Ադրբեջանի դրոշը, իսկ Հայաստանի դրոշը գլխիվայր շրջված է:
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 3-ին Նաիրյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 25-ամյա Յուրի Կ.-ին, որը հունիսի 2-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: