Օգոստոսի 24-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առևանգել են և պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։
Ջիբրալթարում աճուրդի է հանվել 75 միլիոն դոլար արժողությամբ «Աքսիոմա» զբոսանավը, որը պատկանելիս է եղել ռուս միլիարդատեր Դմիտրի Պուպիանսկիին: Սա Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի պատճառով ռուս օլիգարխների դեմ պատժամիջոցներ կիրառելու արդյունքում աճուրդի հանված առաջին գույքն է: Այս մասին գրում է «Ռոյթերս»–ը։
Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը հայտարարել է, որ Եվրոպայում էներգիայի գնի կտրուկ աճը սպառնում է ԵՄ գոյությանն ու վտանգի տակ է դնում Չեխիայի քաղաքական համակարգը։ iDNES.cz-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ 1989 թվականից ի վեր քաղաքական ու սոցիալական վիճակն այսքան ողբերգական չի եղել։
168․am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ չնայած Ղազախստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, Ադրբեջանը գուցե ավելի սերտ հարաբերություններ հաստատի եվրասիական ինտեգրացիոն միության հետ, սակայն Ղազախստանի նախագահի այցն Ադրբեջան ու դրա շուրջ քարոզչական աղմուկը վերջնականապես ապացուցեց, որ սա թյուրքալեզու պրոյեկտ է, որում ուրվագծվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան առանցքը, որի շուրջ Անկարան ու Բաքուն կցանկանան միավորել մնացած բոլոր թյուրքալեզու երկրներին, սակայն այստեղ Ղազախստանը հասկանալիորեն ունի մեծ կշիռ։
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պաշտպանության նախարարությունն օգոսոտոսի 24-ին շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում է ներդնել մեխանիզմ, որով զինծառայողը 4.5 ամիս ծառայությունից հետո 24 միլիոն դրամ վճարելու և ծառայությունից վաղաժամ ազատվելու հնարավորություն կունենա։
Պատերազմի հետևանքով բնակտարածք կորցրած և տեղահանված այն քաղաքացիները, որոնք ապահովվել են պետական ծրագրով վերանորոգված բնակարաններով, չեն օգտվելու բնակարանային կարիքի ժամանակավոր ապահովման նպատակով հատկացվող 40 հազար դրամ աջակցությունից, որի պատճառով որոշ սեփականատերեր նրանցից պահանջել են ազատել բնակարանները:
Հայտնի են սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ խոսնակ Արմեն Սմբատյանը։
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները մերժել են Շուշի այցելելու Բաքվի հրավերը։
Հայ-ադրբեջանական սահմանագծին բացվելիք երեք անցակետերից գոնե երկուսը սահմանագծման և սահմանազատման խնդիր չունեն։ Օրինակ, Երասխ-Սադարակ հատվածում սահմանը թե´ նախկինում է հստակ եղել, թե´ հիմա, և այդ սահմանի մասին որևէ խոսակցություն չկա։ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած փաստաթղթերով արձանագրվում է, որ պետք է սահմանների ապաշրջափակում լինի։
Հայաստանում խոշոր եղջերավոր ու մանր կճղակավոր կենդանիները միայն չեն գիտակցել, թե ինչպիսի ողբերգություն է տեղի ունեցել 2018թ. ապրիլ-մայիսից սկսած և շարունակում են նիկոլին պաշտպանել»:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել իրենց հաճախ ուղղվող «Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից» հարցի վերաբերյալ։
Օգոստոսի 26-ին, Ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Փաստորեն հերքվեց նաև «С ума по одиночке сходят…» պնդումը։
Արցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը։
«Լուրջ մարդիկ ենք, ուզում ենք, որ մեզ թույլ տան՝ աշխատենք: Բանը հասել է նրան, որ ստիպված ասում ենք՝ թույլ տվեք մեզ ապացուցել, որ դուք ճիշտ եք, որ մածունը սև է»:
Ճապոնիան խոստանում է 30 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Աֆրիկայի զարգացման համար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Թունիսում կազմակերպված Ճապոնիա-Աֆրիկա գագաթնաժողովում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ով կորոնավիրուսի դրական թեստի պատճառով գագաթնաժողովին միացել էր տեսակապի միջոցով։ Նա նշել է, որ հացահատիկի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում իրենք կաշխատեն ապահովել դրա տեղափոխումն Աֆրիկա։
1991-2018 թվականներին’ 27 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը հասել է մոտ 6.5 մլրդ դոլարի, իսկ միայն վերջին 4 տարվա ընթացքում’ 2018-2022թթ ընթացքում ավելացել 3.2 մլրդ դոլարով։
Օգոստոսի 25-ին, ժամը 14-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։
«Ինձ հարցնում են՝ հաջորդ հանրահավաքը ե՞րբ է, բայց միայն ելույթներ հնչեցնելու համար հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտություն չկա։ Իմ հարցազրույցներին տասնյակ-հազարավոր մարդիկ կարող են հետևել, դրա համար ամենևին պարտադիր չէ դուրս գալ փողոց, այս շոգին այդ անհարմարությունն ապրել։ Միայն խոսք լսելու համար չարժե մարդկանց անհանգստություն պատճառել։ Հանրահավաքը պետք է ենթադրի որոշակի գործողություն»։
Պարենային գործարքի շրջանակում այսօր հացահատիկով բեռնված երեք նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն տեղեկացրել էր, որ պարենամթերքի դուրսբերաման համար սևծովյան միջանցքից արդեն 39 նավ է օգտվել։
Թուրքիայի քաղաքացիները շենգենյան վիզաներ ստանալու հարցում բախվում են դժվարությունների․ մերժումների թիվը մեծացել է: Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի […]
Մարտունու ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ պարզապես բացօթյա առևտուրը պետք է ճիշտ կազմակերպել, իսկ վերացնել հնարավոր չի լինի, քանի որ, նրա խոսքով, կրկին գալու են այդ նույն տեղը վաճառելու կամ քիչ հեռու են կանգնելու: Ինչ վերաբերում է քաղաքի տեսքին, ապա քաղաքաշինարարի կարծիքով՝ այն չի աղավաղվում:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի Գերագույն դատարանում կրկին բողոքարկել է իրեն Միացյալ Նահանգներ արտաքսելու որոշումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ծննդյան վկայական» պիեսի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է։
Օգոստոսի 27-ին ժամը 10:40-ին, Արցախի ՆԳՆ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Մինչ հայրենական կուսակցությունները, տարբեր մակարդակի քաղաքական և ռազմական գործիչներն ու վերլուծաբաները, հասարակական և լրագրողական միջավայրի ներկայացուցիչներն ու ֆեյսբուքյան օգտատերերը սեփական տեսլականն են ներկայացնեում աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի զարգացումների հորձանուտում հայտնված հայկական երկու պետականությունների անելիքների և նրանց սպասվող ոչ դյուրին հեռանկարի շուրջ, թշնամին, օգտվելով հայկական ապիկար իշխանությունների հանցավոր անգործությունից, աստծո յուրաքանչյուր օր սեղմում է մեր վզին փաթաթված մահվան օղակը:
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) յոթ անդամի ոչնչացնելու մասին։