Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով մեր Աշնանային փառատոնի բեմում։
Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
ԵՎ առաջինը անիծված եք բոլոր այն հայորդիների կողմից ովքեր իրենց կյանքն են տվել , նահատակվել , հերոսաբար ընկել այդ մի բուռ հողի համար ՝ իրենց Հայրենիքի համար․
«Հասարակության 90 տոկոսը դեռ իր մեջ կրում է այն հիշողությունը, ինֆորմացիան, թե ովքեր են մեր այդ հարևանները: Դրա համար, եթե չեղավ իշխանափոխություն, այդ պրոցեսը կարող է ավելի խորանալ, և 90 տոկոսը կսկսի նվազել, այսինքն՝ այն, ինչի վրա իրենք քանի տարի է՝ աշխատում են: Իրենք հենց սրա համար են եկել իշխանության՝ խաբելով, մեր հասարակության աչքերի մեջ թոզ փչելով: Նրանք գալիս են հենց այդ նպատակին՝ ոչնչացնելու, իմունիտետը վերացնելու, որի շնորհիվ մենք մինչ օրս գոյատևում ենք՝ որպես ազգ, որպես հասարակություն, որպես փոքր պետություն»:
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից 2 տարի անց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերն այսօր վերջնականապես հանձնվեցին թշնամուն, հարյուրավոր բնակիչները պարզապես բռնի տեղահանվեցին և զրկվեցին սեփական տներից։ Տեղահանված բնակիչների մի մասը հաստատվել է Հայաստանի տարբեր մարզերում, մյուս մասը՝ Արցախում։ Բնակիչների մեծ մասը դեռևս տուն գտնելու խնդիր ունի, քանի որ նրանց տրամադրված ֆինանսական աջակցությունը քիչ է, իսկ վարձով բնակարանների գները՝ շատ բարձր։
2022 թվականին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2 034 միավոր թեթև մեքենա՝ 14,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: Այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Եթե պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ընթանում են դժվար, բայց կարգավորման ճանապարհով, ապա կարծես այս հարցում Հայաստանն այլևս բացասական դիրքորոշում ունենալու պատճառ չունի»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան: Այս մասին հայտնում է «Wall Street Journal» թերթը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Կառավարության վերջին նիստում գործադիրը որոշեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները և նպաստները։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիս ամիսներին կազմել է 460.06:
Այսպիսով, Հայաստանում հաստատվեց, թերևս աշխարհում առաջին անգամ ՝ «ընտրովի իրավապաշտպանություն» նոր եզրույթ։
Սակայն դրա փոխարեն Հայաստան է գալիս SOCAR-ի առանցքային գործընկեր՝ ղազախական «Կազմունայգազը», որն ուղղակիորեն մասնակցելու է ազերիներին հանձնված հայկական տարածքներում ենթակառուցվածքների ձևավորման գործին (օրերս Բաքվում դրա մասին հայտարարեց Տոկաևը՝ կնքելով Ալիևի հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ու եղբայր֊քացաքներ հռչակելով Շուշին ու ղազախական Թուրքեստան)։
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված տղաների ծնողները բարձրաձայնում են, որ տղաների շիրմաքարերն անորակ են, դեռ մի տարի էլ չկա, որ տեղադրվել են, սակայն սկսել են ճաքել, գույները փոխել։
Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Այս տարի Սևանա լճի օրը կնշվի այս կիրակի՝ օգոստոսի 28-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հարցազրույցում Բայրաքթարը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությանը «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը բացառում են:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Եվրոպայում գազի ֆյուչերսների գները մարտի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարը: Այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայի տվյալները:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 2-ական դեպք։
Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները: Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Դեռևս հուլիսի 9-ին 168.am-ն անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և Պարեկային ծառայության պարեկի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ դատախազին, ով դեպքի պահին եղել էր գինովցած, իր տան բակից արցունքաբեր գազի գործադրմամբ, տառացիորեն միայնակ տանում է նրա առանձնատան բակից:
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և կանխատեսվում էր, Մեհրիբանի ծննդյան տարեդարձին ադրբեջանական զորքերը մտան Բերձոր, Աղավնո, Սուս․․․ 2020թ-ի հունվարի 25-ին իր հերթական ասուլիսի ժամանակ Հայաստանի գործող վարչապետը սովորության համաձայն փնովում էր Արցախի հարցում նախորդ իշխանությունների թողած «բանակցային ժառանգությունը»՝ նշելով, թե երբ ուզի կարող է այն […]
Կատարվում է նախաքննություն։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանը օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը կգործուղվեն Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)՝ «Աջակցություն վերականգնմանը՝ հարկային թափանցիկության բարձրացման միջոցով» բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնեւմ է e-gov.am կայքէջը:
Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 26-ին մարտական հրաձգություններով վարժանքներ են սկսել Ֆուցզյանի արեւելյան նահանգում, որը Թայվանից բաժանում է նեղուցը:
Թայվանի զինված ուժերը կղզու մոտ Չինաստանի 35 ինքնաթիռ եւ 8 ռազմանավ են նկատել։ Այս մասին նշված է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա ամփոփագրում:
Այս առթիվ նշում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո, պետական բյուջե վճարել 24 միլիոն դրամ և ազատվել ծառայությունից։