Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եգիպտական խոհանոցը արաբական մերձավորարևելյան խոհանոցի դասական օրինակ է:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Մինչ Նյու Յորք մեկնելը նոր դեսպանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Միմյանց հետ խոսակցության ժամանակ մարդկանց գիտակցությունը կարծես թուլանում և ուժգնանում է` կախված այն բանից, թե որքանով է զրուցակցի ասածը հետաքրքրում դիմացինին: Անգամ խոսակցության մեջ մարդիկ սիրում են շահը, սեփական օգտակարության համար որևէ բան ստանալը: Սակայն առաքյալը հիշեցնում է Քրիստոսի խոսքերը, թե` երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը (Գործք 20.35): Հետևաբար, երանելի է ողորմություն անելը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։50-ին, մարվել՝ 03։07-ին։ Այրվել են երկու սառնարան, կախովի առաստաղից մոտ 20 քմ հատված և ջերմահարվել՝ մոտ 30 քմ:
Իսպանական երկու գրանդ ակումբները` Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեցին:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի օղակաձև խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 41-ամյա Վարուժան Գ.-ին, որը հուլիսի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի մեղադրանքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Իրանը մտադիր է ընթացիկ տարվա աշնանը տիեզերք արձակել սեփական արտադրության արբանյակ։ Այդ մասին, IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։
Կաթնաշոռն անցկացնել մաղով, խնձորը խորանարդաձև կտրատել, չամիչը թրջել: Հնդկաձավարը եփել, համեմել կարագով:
Մեր կենցաղում միշտ էլ լինում են պահեր, երբ հոգնելով մեր կյանքից, որը վարում ենք դրսում, ցանկանում ենք վերադառնալ տուն։ Մենք իսկապես զգում ենք, թե որքան լավն են երկրները, որոնք այցելում ենք, որքան հաճելի ու հետաքրքիր է հանգիստը, որ պիտի անցկացնենք այլ երկրներում, սակայն միաժամանակ ցանկություն ենք ունենում վերադառնալ այնտեղ, որտեղ մեր տունն է։
Կնոջ գեղեցկության ուժը խաղաղության մեջ է: Տղամարդու գեղեցկության ուժը՝ գործունեության:
2022 թվականի լավագույն սմարթֆոնների ցանկը ներառում է 2021 և 2022 թվականների լավագույն մոդելները Հայաստանում ամենահայտնի ապրանքանիշերից: Սրանք գնային միջին սեգմենտի սմարթֆոններ և ֆլագմենային գաջեթներ են՝ ծախսերի և արդյունավետության լավագույն հարաբերակցությամբ:
Թեև մեր տնտեսության արտահանելի հատվածի գործերը վերջին ամիսներին այնքան էլ լավ չեն՝ կապված դրամի ամրապնդման հետ, այնուհանդերձ, ինչքան էլ տարօրինակ թվա, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է արտահանման տեմպի բավական բարձր աճ։
Հուլիսի 24–ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանքում ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի ։
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի տարածքում գտնվող Քանագեղ հնագույն բնակավայրի տարածքում ընթանում են ուշբրոնզեդարյան դարաշրջանին պատկանող թիվ 10 դամբարանի հնագիտական պեղումները։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 22.40-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, Մաշտոցի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերել 22 և 31 տարեկան երկու երիտասարդի:
«Մենք այդքան չկա՞նք՝ որպես ազգ, որ կարողանանք մեր ճակատը պարզ պահենք ու վռնդենք Փաշինյանին: Եթե քո տան հեռուստացույցը չի աշխատում, տունդ ես փոխո՞ւմ, թե՞ հեռուստացույցդ․ եթե Փաշինյանը հեռուստացույց է, եկեք վերցնենք, պատուհանից գցենք դուրս, նոր հեռուստացույց լինի իր տեղը, որը կաշխատի՝ ցույց կտա»:
Շուրջ 10 օր առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նախարար եղած ժամանակ հայտարարում էր, թե հրահանգ է ստացել Նիկոլ Փաշինյանից զարկ տալու տեղական ռազմարդյունաբերությանը։
Եվրամիությանն անհրաժեշտ է նոր ռազմավարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում, քանի որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
Հուլիսի 21-ին, ժամը 02.10-ին, ոստիկանություն զանգած 20-ամյա քաղաքացին հայտնել էր, որ նախկին ամուսինը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի իրենց շենքի մոտ օդ է կրակում, և խնդրել էր ոստիկան մոտենա: Նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում նախկին ամուսինը, գտնվելով իրենց շենքի հետնամասում, սպառնացել է, որ սպանելու է իրեն: Կինը նրա ձեռքին նկատել էր ատրճանակ, ապա կրակոց էր հնչել, ինչի հետևանքով վնասվել էր բնակարանի պատուհանի շրջանակը:
Իշխանության գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։
Ի՞նչ իրավունքով է այս պաշտոնյան մտնում նման կարևորության, բայց իրեն չվերաբերող հարցերի մեջ, իր ո՞ր իրավասությամբ ու ո՞ր օրենքով է խոսում այս հարցերի մասին: