
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Հրազդանում

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի օղակաձև խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 41-ամյա Վարուժան Գ.-ին, որը հուլիսի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: