Բաժիններ՝

Առատաձեռնություն

Միմյանց հետ խոսակցության ժամանակ մարդկանց գիտակցությունը կարծես թուլանում և ուժգնանում է` կախված այն բանից, թե որքանով է զրուցակցի ասածը հետաքրքրում դիմացինին: Անգամ խոսակցության մեջ մարդիկ սիրում են շահը, սեփական օգտակարության համար որևէ բան ստանալը: Սակայն առաքյալը հիշեցնում է Քրիստոսի խոսքերը, թե` երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը (Գործք 20.35): Հետևաբար, երանելի է ողորմություն անելը:

Փիլիսոփաներից մեկն ասում է, որ Ալեքսանդր Մեծը թագավորություններ էր բաժանում, իսկ Ավետարանի այրի կինը ընդամենը երկու լումա էր գցում գանձանակը: Եվ չնայած նրանց տվածի չափը տարբեր է, բայց երկու դեպքում էլ նույն առատաձեռնությունն է դրսևորվում, որովհետև նրանցից յուրաքանչյուրը տվեց իր ունեցածից մեծագույնը:

Դրա համար էլ քիչ ունեցողի քիչ տվածը շատ է համարվում, իսկ շատ ունեցողի քիչ տվածը համարվում է ժլատություն:

Փիլիսոփա Կանտն ասում էր, որ արարքը լավն է, երբ արվում է պարտքի զգացումից, նույնիսկ առավել գնահատելի է այն դեպքում, երբ մարդը հակառակ իր ցանկության, բայց պարտքի զգացումից ելնելով` բարի բան է անում: Սակայն այս կարծիքին հակադրվում էր փիլիսոփա Շոպենհաուերը, ով պնդում էր, որ անգամ արվեստի գործերն արարվում են ոչ թե գեղագիտության չոր օրենքնեով, այլ ներշնչումով ու ներշնչանքով: Նույնպես բարեգործությունը արժևորվում է գթասրտությամբ: Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Ինչ էլ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31):

Կարդացեք նաև

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս