
Սլավիկ Գալստյանն ու Ռուդիկ Վարշավայի մրցաշարում Մկրտչյանը մեդալներ են նվաճել

Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Սլավիկ Գալստյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ հայ մարզիկ Ռուդիկ Մկրտչյանը 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է ստացել:
Հայ ըմբիշ Գևորգ Ղարիբյանն էլ պարտվել է չինացի մարզիկին և զբաղեցրեց հինգերորդ տեղը։