Բաժիններ՝

22 և 31 տարեկան երիտասարդները բերման են ենթարկվել Մաշտոցի պողոտայից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 22.40-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, Մաշտոցի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերել 22 և 31 տարեկան երկու երիտասարդի:

Պարզվել է, որ նրանք մոտ մեկ ժամ առաջ ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել են դրամապանակը:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031