Բաժիններ՝

Ցիցիպասը դուրս թողեց Խաչանովին Հռոմի մրցաշարից

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Մաստերս մրցաշարից:

Հռոմի Masters մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 1 ժամ 51 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց երեք սեթերից հետո` 4:6, 6:0, 6:3 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս