Բաժիններ՝

Առաջին տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը, կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը, կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ… ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ ­Թավ­շյա Ճագարը ե­րա­զում է լի­նել իս­կա­կան, ի­նչ­պես իր ծեր և ի­մաս­տուն ըն­կե­րը՝ Կաշ­վե ձին։ Բայց ԻՍ­ԿԱ­ԿԱՆ լի­նելն այն չէ, թե ի­նչ­պես ես պատ­րաստ­ված։ Դա այն է, ի­նչ կա­տար­վում է քեզ հետ։ Փոք­րիկ տղայի սի­րո շնոր­հիվ թավ­շյա Ճագարի ե­րա­զանք­նե­րը հրաշ­քով կա­րող են ի­րա­կա­նա­նալ… Մար­ջե­րի Ո­ւի­լյամ­սի ման­կա­կան դա­սա­կան այս վի­պա­կի նկա­րա­զարդ ամ­բող­ջա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը, որ ա­ռա­ջին ան­գամ լույս է տե­սել 1922 թ., կգ­րա­վի ցան­կա­ցա­ծի սիր­տը, ով հա­վա­տում է սի­րո ու­ժին։

Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

«Շունն ու կատուն» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Հ. Թումանյանի այս հեքիաթը սիրված է շատերից:

Չորրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ այլ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև այլ ժողովուրդների բանահյուսություններում:

Կորնեյ Չուկովսկու «Այբոլիտը» հինգերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, որը թռչում է Աֆրիկա՝ հիվանդ կենդանիներին գոգոլ-մոգոլով բուժելու, և որին սիրում են գրեթե բոլոր երեխաները: Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է նաև «Բարմալեյ» և մի շարք այլ հեքիաթներում:

Վեցերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի՜-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ, օրինակ՝ ինչու է փայտփորիկը տկտկացնում ծառի բնին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

Ութերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:

Տասներորդ հորիզոնականում է «Տիեզերական թռիչքը» գիրքը։ Այն պարունակում է մանկական բանաստեղծություններ, որոնք պատմում են տիեզերքի, տիեզերագնացության, երկնային մարմինների և գալակտիկայի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս