Իշխան Սաղաթելյանն այսօր հենց Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիս էր հրավիրել և պատասխանում էր լրագրողների հարցերին։
Բեյրութում մայիսի 25-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ:
Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։
Թեհրանն Իսլամական Հանրապետությունն առաջարկում է որպես հարթակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ անցկացնելու համար: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Դեռևս 2019թ․ «ժողովրդի» իշխանությունը հետևողականորեն սկսեց այս գործընթացը։ Առաջինը, եթե չեմ սխալվում, Սոցապ նախարարության «առաջադեմ» որոշումն էր՝ փակել գիշերօթիկ դպրոցները։ Նախարարությունը սույն նախաձեռնությունը բացատրեց «երեխայի լավագույն շահով» առաջնորդվելու տրամաբանությամբ։
Հայաստանում իրավապաշտպանության անվան տակ գործող մի շարք կազմակերպություններ 2018թ․ ժողովրդավարության անվան տակ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրապարակավ բացահայտեցին, որ իրենք քաղաքական թիմի շահեր են սպասարկում, խտրական մոտեցում ունեն Հայաստանի քաղաքացիների հանդեպ և պատրաստ են ոտնահարել նրանց իրավունքները՝ ստանձնելով ոչ թե իրավապաշտպանի, այլ իշխանապաշտպանի դեր՝ նպաստելով պետական կառույցների՝ ժողովրդավարության հիմքի քայքայմանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը, որի կազմում ընդգրկվում են Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:
«Երեխաներից մեկն ասել է՝ ես տիրապետում եմ իմ իրավունքներին, գիտեմ, որ զանգի իրավունք ունեմ, պետք է զանգեմ ծնողիս՝ տեղեկացնեմ, որ բերման եմ ենթարկվել, ու պահանջել է հեռախոսը: Այս ամենը լսել է տղաներին խոշտանգող ոստիկաններից մեկը, մտել է ներս, հոխորտացել նրանց վրա, թե՝ ինչ իրավունքներ ես հիմա այստեղ շահարկում: Խոսել է բավականին կոպիտ, «արա»-ով:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, որն այս օրերին Նյու Յորքում է, ակցիա է իրականացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հայաստանի սուվերեն տարածքները տալիս են ադրբեջանցիներին, բայց տիեզերքում «սուվերեն» արբանյակից փորձում են գալակտիկ էքստազ ապրել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019-2021 թթ. գործունեության զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին նոր բացարձակ ռեկորդի մասին է հայտնել, որն այս անգամ վերաբերել է Հայաստանի աշխատաշուկային:
Հատկանշական է, որ այլ երկրների առաջնորդների հետ նման ձևաչափով հանդիպումներ չեն անցկացվել։ Նախապատվությունը տրվել է հենց Խորվաթիային, որն այսօր միակ երկիրն է, որը լիովին կիսում է Թուրքիայի կողմից Շվեդիային ու Ֆինլյանդիային ներկայացված նախապայմանները ՆԱՏՕ֊ին անդամակցելու հարցում։
Մայիսի 25-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։
Զոհված զինծառայողների ծնողները Բարձրագույն դատական խորհրդի շենքից դուրս եկան։ Նրանք դժգոհ են ԲԴԽ նախագահի հետ հանդիպումից։
«Այսօրվա կառավարության նիստում վարաչապետը ևս մեկ անգամ կրկնեց առաջին 4 ամիսների տնտեսական ցուցանիշները, համաձայն որի՝ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ ապրիլ ամսին։ Իսկ չորս ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս։ Եվ առաջին 3 ամիսների ՀՆԱ ցուցանիշը, որը հավասար է 8,6 տոկոսի, նաև աշխատաշուկայի տվյալները, որտեղ ունենք լավ բարձր աճ, ապրիլին աշխատատեղերի քանակը 664 հազարից ավելի է»։
Ի՞նչ են խոսել զոհված զինծառայողների ծնողները՝ ԲԴԽ նախագահի հետ։
Մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Մայիսի 23-ին տեղեկություն ստացվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը ԲԴԽ նախագահի հետ հանդիպման կեսից դուրս եկան:
Այս իշխանություններն չգիտեն՝ ինչպես պաշտպանել հայկական դիրքերը՝ բանակցային գործընթացում. Արմեն Ռուստամյան։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ո՞նց կարող է վերադասը ենթարկված լինել ենթակային. ահա, թե կեղծիքը որտեղ է. Արծվիկ Մինասյան:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։
Հավելենք, որ մայիսի 20-21-ին Գեղարքունիքում ձյան տեղումներ գրանցվեցին բնակավայրերում, իսկ մայիսի 24-25-ին՝ բարձրադիր գոտիներում։