Բաժիններ՝

«Սա այն տնտեսական աճն է, որ մարդիկ զգում են իրենց մաշկի վրա». Վահան Քերոբյան

«Այսօրվա կառավարության նիստում վարաչապետը ևս մեկ անգամ կրկնեց առաջին 4 ամիսների տնտեսական ցուցանիշները, համաձայն որի՝ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ ապրիլ ամսին։ Իսկ չորս ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս։ Եվ առաջին 3 ամիսների ՀՆԱ ցուցանիշը, որը հավասար է 8,6 տոկոսի, նաև աշխատաշուկայի տվյալները, որտեղ ունենք լավ բարձր աճ, ապրիլին աշխատատեղերի քանակը 664 հազարից ավելի է»,- Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա, աշխատաշուկայում աշխատատեղերի աճի մեծ մասը ՏՏ ոլորտում է, ինչը նախարարը գնահատում է՝ որպես բավականին լավ արդյունք։

«Կարծում եմ՝ Կառավարությունն իր նոր ծրագրերի և արդեն գործող ծրագրերի թափ հավաքելու արդյունքում կկարողանա էապես լավացնել ցուցանիշները։ Եվ պետք է այնպես անել, որ հոռետեսական կանխատեսումները չիրականանան։

Այն տնտեսական աճը, որի մասին խոսում է, գնաճով ճշգրտված աճն է՝ նորմալ աճն էապես բարձր է։ Երբ մենք խոսում ենք 8,8-9,4  տնտեսական աճերի մասին, դրանք իրական աճերն են, սա այն տնտեսական աճն է, որ մարդիկ զգում են իրենց մաշկի վրա»,- ընդգծեց Վահան Քերոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս