«ՀՀ պսևդո–իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցույց տալու իրենց թուրքական շեֆերին, որ «խոնարհվում են նրանց առաջ» ու «համբուրում են նրանց ձեռքերը»»

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի պսևդո–իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցույց տալու իրենց թուրքական շեֆերին, որ «խոնարհվում են նրանց առաջ» ու «համբուրում են նրանց ձեռքերը»։

Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է մեկնաբանել օրերս Դավոսի ֆորումին ՀՀ նախագահի (հա, մենք նման մի բան ունենք) առանձին հանդիպման անցկացումը Խորվաթիայի վարչապետի հետ՝ հայ–խորվաթական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ (հիրավի արդիական օրակարգ)։

Հատկանշական է, որ այլ երկրների առաջնորդների հետ նման ձևաչափով հանդիպումներ չեն անցկացվել։ Նախապատվությունը տրվել է հենց Խորվաթիային, որն այսօր միակ երկիրն է, որը լիովին կիսում է Թուրքիայի կողմից Շվեդիային ու Ֆինլյանդիային ներկայացված նախապայմանները ՆԱՏՕ֊ին անդամակցելու հարցում։

Սակայն Անկարայի ու Զագրեբի սինխրոն հայտարարությունները ընդամենը այսբերգի գագաթն է։ Խորվաթիայում Թուրքիայի քաղաքական ու տնտեսական ազդեցության մասին կարելի է շատ երկար խոսել։

Դավոսում նման հանդիպման անցկացումն ու դրա թմբկահարումը իշխանամետ «մեդիաներում» հերթական անգամ վկայում է այն մասին, որ, չունենալով արտաքին քաղաքականություն, ՀՀ պսևդո–իշխանությունները այժմ անցել են Անկարային «արջի ծառայություն» մատուցելուն»։

Տեսանյութեր

Լրահոս