«Կա դահիճ, կա զոհ, այդ դահիճին մենք ճանաչում ենք, ուզում ենք, որ դատվի»․ Արցախի հերոսի մայր

Զոհված զինծառայողների ծնողները Բարձրագույն դատական խորհրդի շենքից դուրս եկան։ Նրանք դժգոհ են ԲԴԽ նախագահի հետ հանդիպումից։

44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց.

«Ուզում է՝ Ջհանգիրը լինի, ուզում է՝ Պողոսը լինի, ուզում  է՝ Կիրակոսը լինի, ուզում է՝ Բիշարյանը լինի, ոչ մեկին չե՛նք վստահում։ Կա դահիճ, կա զոհ, այդ դահիճին մենք ճանաչում ենք, ուզում ենք, որ դատվի, հասարակ՝ գեղական կարգով։ Դատավոր Բիշարյանին չենք հավանում, ա՛յ մարդ, ես եմ օրինակ՝ գնացել եմ տղա հավանելու, դուրս չի գալիս, ուզում են ինքնաբացարկ հայտնի։ Դուրներս չի գալիս, մենք մեր ցանկացածն ենք ուզում լինի, չնայած՝ դա էլ չի լինելու, մինչև Նիկոլն այստեղից չվերանա։ Ինքը չի՞ ասել՝ այդ ո՞վ ռիսկ կանի իմ ասածից դուրս գա, հետևաբար՝ ոչ մեկն էլ ռիսկ չեն անում․․․

Ջհանգիրյանն ինձ համար եղած-չեղած․ նա նույնիսկ ցավակցական տոն չուներ՝ «Ցավակցում եմ, ծնողներ ջան»։ Այ ստո՛ր, այդպե՞ս են ցավակցում, շեֆիդ նման, էն, որ չոքել չգիտի մինչև հիմա։ Հա՛յ ժողովուրդ, բոլորիդ եմ ասում, ոստիկաննե՛ր, խելքի եկե՛ք, խելքի եկե՛ք, խելքի եկե՛ք․․․»։

Տեսանյութեր

Լրահոս