10 մթերք՝ առողջ ատամների համար
1. Կաթ
Կաթը կալցիումի, ֆոսֆատների և D վիտամինի հարուստ աղբյուր է, որոնք օգնում են մեզ ունենալ պինդ ատամներ և ոսկորներ: Կաթի սիստեմատիկ օգտագործումը վերականգնում է ատամների էմալը և ամրացնում է ոսկորները:
2. Պանիր
Ինչպես հայտնի է, պանիրը լավագույն մթերքներից մեկն է առողջ ատամների համար: Պանիրը նպաստում է թքի արտադրմանը և պարունակում է կալցիում և ֆոսֆատներ, որոնք չեզոքացնում են թթուները բերանի խոռոչում:
3. Խնձոր
Եթե ցանկանում եք առողջ ատամներ ունենալ, ապա սիստեմատիկ խնձոր կերեք: Դրանք ավելացնում են թքի արտադրությունը և կանխում են ատամների էմալների ճաքերի առաջացումը:
4. Նարինջ
Նարինջը վիտամիններ C-ի, D-ի և կալցիումի գերազանց աղբյուր է, որոնք այդքան կարևոր են ատամների առողջության համար: Նարնջի հյութը մաքրում է բերանի խոռոչը՝ վերացնելով մանրէները, որոնք վնասում են ատամները:
5. Յոգուրտ
Բնական յոգուրտը կալցիումի և սպիտակուցի գերազանց աղբյուր է: Կանոնավոր օգտագործելով յոգուրտ՝ դուք պահպանում եք ատամների առողջությունը և նորմալացնում եք աղիների աշխատանքը:
6. Ընկույզ
Մեր ատամների համար շատ օգտակար են ընկույզները և սերմերը: Դրանցում պարունակվում են հանքանյութեր և վիտամիններ, որոնք պահպանում են մեր ատամները:
7. Թեյ
Կանաչ և սև թեյերը պարունակում են պոլիֆենոլներ, որոնք պայքարում են մանրէների դեմ, որոնք իրենց հերթին կարող են առաջացնել ատամների կարիես: Պետք է նշել, որ թեյն օգտակար է ատամների համար, եթե այն օգտագործում եք առանց շաքարի:
8. Մուգ շոկոլադ
Մուգ շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ կակաո, որը հարուստ է տանինով: Տանինն օգնում է կանխել ատամների էրոզիան, ինչպես նաև լնդերի բորբոքումը: Կակաոն պայքարում է նաև ատամների կարիեսի դեմ:
9. Ջուր
Բերանի խոռոչի լիակատար առողջության համար պարտադիր է ջուրը: Ջուրը թքի գլխավոր կոմպոնենտն է, որից ամբողջապես կախված է բերանի խոռոչի վիճակը:
10. Առանց շաքարի մաստակ
Մաստակը կարևոր դեր է խաղում: Այն բարելավում է ատամների վիճակը և պահպանում է դրանք մաքուր վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը