Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Միաժամանակ, ըստ Լյուիսի, գիտնականներն ու փորձագետներն այժմ տվյալներ են հավաքում, որպեսզի ճշգրիտ պատասխանեն կապիկի ծաղիկի վիրուսի հնարավոր մուտացիաների հարցին։
Միջազգային հանրակցությունը պետք է նվազեցնի առեւտրական արգելքները գնաճի դեմ պայքարի համար:
«Նիկոլի այցելությունը Նիդեռլանդներ հայության մեծամասնության համար անընդունելի էր, քանի որ այն նրա անօրինական իշխանությունը վավերացնելու մի ձև էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությանը, ներքաղաքական իրավիճակին ու Նիդեռլանդների հայ համայնքի տրամադրություններին:
Թանգարանային գիշերը Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանն այցելուների համար նախապատրաստել էր ավանդական և նոր նախագծեր:
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 2-րդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը 168.am-ի աղբյուրների տեղեկությամբ կադրային ջարդ է իրականացնում Վեդիի համայնքապետարանում, իր մտերիմներին էլ տեղավորում է աշխատանքի։
Genesis Armenia-ի նախաձեռնած «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ Դավիթ և Հայկ Սահակյանցների «Օլիմպիկոս» մուլտֆիլմը։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հայտարարությունն այն մասին, որ թե ինչ պատճառով են հետաքննություններ սկսվում Twitter սոցիալական ցանցում գրառում անող Թուրքիայի քաղաքացիների դեմ, դարձել է ծաղրի առարկա թուրք օգտատերերի կողմից։
Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվեց ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7,5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը կապահովի տարեկան 10,5 մլն կՎտ էլեկտրաէներգիա:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանն ինքնաբացարկ չի հայտնի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթից:
Հաշվեքննիչ պալատն ամսվա սկզբին հանրայնացրեց Առողջապահության նախարարության 2021թ. հաշվեքննության տարեկան արդյունքները: Հաշվեքննությունն իրականացվել է 2022 թ. փետրվարի 14-ից ապրիլի 30-ը։
Թյուրքական 5 պետություն և հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը մայիսի 13-ին հիմնել են «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն» (TÜRKOMB): Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Բուրսա քաղաքում այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Եվրամիության աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը:
Այո, Նիկոլ Փաշինյանը երկիրը դրել է զոհասեղանին, միայն թե կարողանա արտաքին խաղացողների մոտ ապահովել որոշակի կոնսենսուս, որ իրեն փոխարինելը նպատակահարմար չէ: Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի գործող իշխանությունն իրենց համար ընկալելի և ընդունելի է, հետևաբար՝ իրենք կողմ են, որ Հայաստանը գնա լիարժեք և համապարփակ զիջումների:
Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն :սերտ շփման արդյունքում, օդակաթիլային եղանակով փոխանցումը հնարավոր չէ, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որևէ դեպ չի նկատվել։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել մանդատը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել է «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF):
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018-ին իշխանազավթմամբ թափ առած հակաղարաբաղյան շաժումը նաև մեր պետականության դեմ շարժում էր։ Հայրենաքանդ, հայրենադավ նիկոլն ու նիկոլիզմը որոմի պես ոչնչացնում է մեր Հայրենիքը։
Երևանում մայիսի 23-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով մի քանի վարչական շրջաններում վնասվել են շինություններ, տրանսպորտային միջոցներ:
Շուրջ 1 շաբաթ է` Արաբկիր վարչական շրջանում՝ հատկապես Հրաչյա Քոչար և Սունդուկյան փողոցների որոշ հատվածներում, անկանոն ջրանջատումներ են լինում։ Բնակիչները դժգոհում են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից իրենց հարցերին լիարժեք պատասխան չեն տալիս, թե կոնկրետ ինչի՞ հետևանքով են անջատումները, կամ ինչո՞ւ այդ մասին նախապես չի հայտարարվում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը:
Տասնհարկանի գրասենյակային շենք է փլվել Իրանի Աբադան քաղաքում, որը գտնվում է Խուզստանի հարավարեւմտյան նահանգում. մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը:
Մայիսի 17-ի առավոտյան Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ բռնություն էին կիրառել մայթով քայլող, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել էին Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան չի ստացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից սպասված աջակցությունը ո՛չ պաշտպանության ոլորտում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առկա պայմաններով դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
«Զգացողություն կա, որ այս ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնությունը տրվել է «Միացյալ Եվրոպային»»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքներին:
Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին քննում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։