Բաժիններ՝

Քարաթափում Աթենքի փողոցում

Մայիսի 23-ին, ժամը 12։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը և իրականացրել ընկնելու վտանգ ներկայացնող քարերի հեռացման աշխատանքներ․ երթևեկությունը վերականգնվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031