
«Հայաստանի Հանրապետությունն ենք կորցնում, գիտակցե՛ք վերջապես, մի նստեք ձեր տներում»․ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018-ին իշխանազավթմամբ թափ առած հակաղարաբաղյան շաժումը նաև մեր պետականության դեմ շարժում էր։ Հայրենաքանդ, հայրենադավ նիկոլն ու նիկոլիզմը որոմի պես ոչնչացնում է մեր Հայրենիքը։
Այսօր Բրյուսելում մեկնարկեց ՀՀ դեմ արշավը Արցախի ինքնորոշման իրավունքը փոխարինելով Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարց, լղոզված, մեր ազգային և պետական շահին հակասող ձևակերպմամբ։
Սրանք գործում մեր պետության դեմ հանուն թուրքական շահի։
Դանակը ոսկորին է հասել, Հայաստանի Հանրապետությունն ենք կորցնում, գիտակցե՛ք, գիտակցե՛ք, գիտակցե՛ք վերջապես, մի նստեք ձեր տներում, միացեք համազգային պայքարին»։